Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Չարենցավանը հիմնադրվել է 1947 թ-ին՝ հայրենադարձության արդյունքում, և դարձել է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը:
«Ըստ էության, այս երկու սիմվոլների վրա կարող ենք կառուցել ապագա Հայաստանի վերաբերյալ մեր պատկերացումները: Եւ մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կոնկրետ արդյունքներ ունենք: Ուզում ենք, որ Հայաստանից արտագաղթը դադարեցվի և տեղի ունենա ներգաղթ: Եւ մեր ծրագրում նշել ենք, որ առաջիկա 20 տարվա ընթացքում պետք է մեր երկրի բնակչության թիվը կրկնապատկվի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր: Ըստ նրա՝ վերջին 25-27 տարիներին երկրի արդյունաբերական կենտրոնները վերածվել են տոնավաճառների, առևտրական տարածքների, սակայն իրենց քաղաքականությունը միտված է լինելու նրան, որ դեռևս չօգտագործված արդյունաբերական տարածքները ծառայեն ըստ նպատակի. «Դրանք պետք է վերստին լցվեն աղմուկով, աշխատողներով ու ուրախ-երջանիկ մարդկանցով»:
Ներկայացնելով ներդրումային ծրագրերը՝ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այսօր ՀՀ կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ 285-340 մլն դոլարի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։ Արդյունքում՝ ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։
Ըստ Փաշինյանի՝ նախագծման աշխատանքները սկսվելու են 2019 թ-ին, իսկ 2022թ-ի՝ կգործարկվի: Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի:
Աղբյուր` Panorama.am
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15