ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը մտադիր են Ղարաբաղի և Իրանի սահմանում տիրող իրավիճակը ներքաշել քաոսի մեջ:
«Փաստերը խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգներն իր ամենամոտ դաշնակցի՝ Իսրայելի հետ պարտադիր պայմանով կհասնեն նրան, որպեսզի Արցախի հանրապետության անվտանգության գոտին, որն Իրանի հետ ունի 100 կմ սահման ՝ քաոսի մեջ հայտնվի, սակայն իրենց կողմից կառավորվող քաոսի: Դրա ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սկիզբն է», - ասաց է Ա.Գեղամյանը՝ ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» առաջին նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իսրայելական ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 5,5 մլրդ դոլար:
«Հայաստանում պատերազմը կվերածվի պատերազմի Հյուսիսային Կովկասում», - նշել է նա:
Ա. Գեղամյանը հայտարարել է, որ բավական է ուսումնասիրել ԱՄՆ տարբեր միջազգային կազմակերպություններից, ինչպիսին է Սորոսի հիմնադրամը՝ ստացվող ֆինանսական եկամուտների դինամիկան, համոզվելու համար, որ տարեցտարի աճում են «ժողովրդավարության ամրապնդման համար», «քաղաքացիական հասարակության ամրապնդման» անվան տակ ստացվող փոխանցումները:
«Արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք այսօր: Մայիսի 28-ին Հայաստանում պետական հեղաշրջման միջոցով հեղափոխությունից 20 օր անց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայկական կողմին տեղեկացնում է, որ ուսումնասիրվում է ՀՀ նոր կառավարության ջանքերին աջակցելու համար 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու հարցը», - ասել է նա:
Ա. Գեղամյանը նշել է, որ Հայաստանում հավատում են Ռուսաստանի ղեկավարության, Վլադիմիր Պուտինի իմաստությանն ու կամքին, որը Հայաստանում և Ղարաբաղում թույլ չի տա պատերազմ:

20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15