«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բանավեճն իջեցնել հայհոյանքի մակարդակի։ Շարքային սադրանք է, դա նրան ու իշխանություններին չի հաջողվի»,-մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով իր հայտարարություններին ի պատասխան Փաշինյանի ասածներին։
Նրա խոսքով, ինքն ու այսօրվա իր գործընկերները որևէ դեպքում չեն իջնի այդ մակարդակի։
«Փաշինյանի հայտարարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ նա բացարձակ հեռու է Արցախի հարցին տիրապետելուց։ Անիմաստ հայտարարությունները մեկնաբանելու կարիք ես չունեմ»,-ասաց նա։
Դավիթ Շահնազարյանը նաև Արցախի հարցով բանավեճի հրավիրեց իշխանության ներկայացուցիչներին. «Եթե ցանկանում են, խնդրեմ, ես նրանց հրավիրում եմ բանավեճի հենց Արցախի հարցով։ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարարին կամ որևէ մեկին, որը կհայտարարի, որ այդ հարցում ներկայացնում է ներկայիս կառավարությունը»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին Փաշինյանի՝ Ճամբարակում արած Արցախի նախագահին ուղղված հայտարարության մասին։ Շահնազարյանը նկատեց՝ չի ցանկանում ածականներ օգտագործել։
«Ես կարծում եմ, որ դա իմպուլսիվ հայտարարություն չէր, բավական լավ մշակված, էքսպրոնտի տեսքով ներկայացված հայտարարություն էր, դա նույն շղթայում է, որը սկսեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից։ Ինքներդ համոզվեցիք, որ Արցախի Հանրապետության իշխանությունը բավական սառնասիրտ է, և այդ թեթևամիտ ու սադրիչ հայտարարություններին որևէ արձագանք չեղավ։ Փաշինյանի այն փորձը, որը կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային բանավեճ, հակադրություն Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Նրանք նման սադրանքի, իհարկե, չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում ներկայումս իշխող վարչախմբի, նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»,-նշեց Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ մինչ այս պահը որևէ մեկը նման տոնով ու բառերով ոչ միայն Արցախի իշխանություններին, այլևս Արցախի որևէ քաղաքացու չէր դիմել։
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03