ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարությանը, որում նշվում էր, որ Էջմիածնում ՀՀԿ-ին հրաժարվել են գովազդային վահանակ տրամադրել քարոզչություն իրականացնելու համար, իսկ պետական մարմիններն անգործություն են դրսևորում:
Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, գրել է.
«ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը:
ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Էջմիածնում ՀՀԿ-ին հրաժարվել են գովազդային վահանակ տրամադրել քարոզչություն իրականացնելու համար, իսկ պետական մարմիններն անգործություն են դրսևորում:
Կազմակերպության կողմից վահանակը տրամադրելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտել, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով համարվում է հանցավոր արարք», ասված էր կուսակցության հայտարարության մեջ։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44