Նոյեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին: Հանդիպմանը ներկա էր նաև Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
Սերգեյ Սոպինը նշեց, որ մտադրված են Հայաստանում խոշոր ներդրում կատարել և ստեղծել արդյունաբերական համալիր, որը կարտադրի կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ, իսկ արտադրանքը կարտահանվի Ռուսաստան և այլ երկրներ:
Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Էկոտեխպրոմի» և «Բիզնես Արմենիայի» միջև: Ըստ փոխընբռնման հուշագրի՝ «Էկոտեխպրոմը» մտադրված է կատարել 285 – 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանում և կառուցել արդյունաբերական համալիր: Համալիրի նախագծման աշխատանքները կսկսվեն 2019թ. և ավարտին կհասցվեն 2022թ.: Երեք գործարանից կազմված արդյունաբերական համալիրը կզբաղեցնի 100 հեկտար տարածք, և արդյունքում կստեղծվի շուրջ 1100-1200 աշխատատեղ։
Ստորագրման արարողությունից հետո Տիգրան Ավինյանը նշեց, որ հատկապես մյուս տարվանից նմանատիպ խոշոր ծրագրերը երկրում գնալով ավելանալու են: Նա ասաց, որ ներդրումային միջավայրը Հայաստանում զգալիորեն բարելավվել է և շարունակելու է բարելավվել հարկային քաղաքականության բարեփոխումների, բյուրոկրատական խոչընդոտների վերացման և այլ միջոցառումների շնորհիվ: Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44