Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։
Վալերիյ Օսիպյանը ներկաներին հավաստիացրել է, որ իր ղեկավարած համակարգը տիրապետում է իրավիճակին և արդեն բավական փորձ ունի՝ թափանցիկ և արդար ընտրություններ կազմակերպելու առումով։
Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ոստիկանության իրականացրած միջոցառումները՝ ընդգծելով, որ ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։
Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, որ ընտրությունների հետ կապված ապօրինությունները կանխելու նպատակով ոստիկանությունը թռուցիկներ է պատրաստել։ «Եթե կլինեն անձինք, որոնք կփորձեն շրջանցել օրենքը, անկասկած արժանանալու են ոստիկանության ուշադրությանը՝ պատժվելով խստագույնս»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ բոլորին մաղթելով թափանցիկ և արդար ընտրություններ։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց ընտրությունների հետ կապված միջոցառումների վերաբերյալ իր պահանջները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց ծառայել բարեխիղճ և աչք չփակել ոչ մի ապօրինության հանդեպ՝ հակառակ դեպքում հենց ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն։
Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելու, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաներով կուտակվելու, կրկնաքվեարկության, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մտնելու դեպքերը։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03