Ոստիկանությունը խուզարկել է բնակարանը, որտեղ ծնողների հետ ապրում էր Մյունխենի հրաձգության մեջ կասկածվողը, հայտնում է Bild-ը:
Հաղորդվում է, որ բնակարանի գրոհը տեղի է ունեցել կասկածյալի ծանոթների ցուցումով, որոնք նրան ճանաչել են տեսագրության կադրերից: Խուզարկությունը տեղի է ունեցել ոստիկանությանն այդ մասին հայտնելուց 3 ժամ անց:
«Նա ապրում էր անմիջապես իմ հարեւանությամբ: Ես նրան երբեմն տեսել եմ, բայց չեմ ճանաչել: Իմ ընկերը նրա համադասարանցին էր եւ ասում է, որ նախկինում նա հանգիստ մարդ է եղել»,- ասել է ենթադրյալ հրաձիգի հարեւանը:
Կասկածյալի բնակարանը գտնվում է Մյունխենի կենտրոնական թաղամասում՝ Մաքսֆորշթադթում:
Նշենք, որ ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ էր բացել «Օլիմպիա» առեւտրի կենտրոնի մոտ: Հարձակման հետեւանքով 9 մարդ է մահացել, 21-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանները հայտնել են, որ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը: Ոստիկանության տվյալներով, հրաձիգը գործել է միայնակ եւ հավանական է, ինքնասպան է եղել:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55