ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ, կողմերը քննարկել են Եմենում հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննության հարցերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարությանը: «Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այսօր Բուենոս Այրեսում G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար ալ Ջուբեյրի հետ: Պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր, ներառյալ Եմենում հակամարտության հետ կապված առաջիկա բանակցությունները, ինչպես նաեւ կարեւորել են Ջամալ Խաշոգջիի սպանության քննության մեջ առաջընթացի հասնելը»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post-ի մեկնաբանն էր եւ 2017 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են այդ նպատակով Ստամբուլ ժամանած հատուկ ծառայության աշխատակիցները։ Էր Ռիադը Խաշոգջիի անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց էր ընդունել, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Իսկ հոկտեմբերի 25-ին սաուդցի դատախազը հայտարարել էր, որ դա կանխամտածված սպանություն էր:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55