Մեղրիում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ելույթն սկսեց նախօրեին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից մանրամասներ ներկայացնելով:
Վարչապետի պաշտոնակատարը պատմեց, որ միլարդատեր ու աշխարհահռչակ հյուրին հարց է ուղղել՝ ինչ ներդրում ունի ԱՄՆ կառավարությունը Թրուշարդի հաջողությունների մեջ: Նա պատասխանել է, որ միակ բանը, որ արել է՝ իր կրթության համար պայմաններ ստեղծելն է, «չլիներ այն դպրոցը, որում ես սովորել եմ, կմնայի մեր ֆերմայում»:
Ջեյմս Թրուշարդի պատասխանից Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ինքը և իր թիմը ճիշտ ուղու վրա են: Նրա խոսքով՝ «Իմ քայլ»-ի ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը քաղաքացիների համար պատշաճ կրթություն ապահովելն է, որպեսզի չորս տարեկանից սկսած երեխաները ներգրավվեն կրթական համակարգում: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Մեղրիում այդ ծրագիրն ավելի խորքային է իրականացվելու, Մեղրիում հիմնովին կվերանորոգվի մանկապարտեզի շենքը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ կրթական համակարգում լուրջ բարեփոխումներ են սպասվում: «Որպես հանրություն պիտի չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում, անորակ մասնագետը կոտրում է մոտեցումը որակյալ մասնագետի նկատմամբ: Պետք է մեր երեխաներին ապահովենք այնպիսի կրթությամբ, որպեսզի հաղթանակներ տանելու հնարավորություն ունենան»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը:
Նա հստակեցրեց, որ իր ղեկավարած կառավարությունը երկու հիմնական ուղղությամբ է աշխատելու, որ ՀՀ քաղաքացիները պատշաճ կրթություն ստանան և առողջ լինեն:
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է վաղն ավելի բարձր կրթական մակարդակ ունենա, քան ուներ երեկ, ավելի լավ մասնագետ լինի, քան երեկ էր: Մենք փոքրի, խեղճի տրամաբանությունը պիտի փոխենք հաղթողի, ուժեղի, դուխովի տրամաբանության: Մենք քաղաքական ասպարեզում դա փոխել ենք, հիմա պետք է տնտեսության մեջ փոխենք՝ պատրաստվելով տնտեսական հեղափոխության: Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ամենազարգացած երկրներից մեկը, ՀՀ քաղաքացին պետք է լինի ամենաբարեկեցիկ, ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»,- նշեց Փաշինյանը:
Եվ անդրադառնալով ընտրական գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիների տված որևէ քվե այլևս չի կորելու, որևէ քվեաթերթիկ չի կեղծվելու: «Ուզում եմ ձեր առջև ստանձնել մի պարտավորություն՝ մեր կառավարությունը ձեր մի հատիկ քվեն չի կեղծի որևէ նպատակով, մենք կառչած չենք մնալու իշխանությունից, մենք իշխանությունը եղունգներով պահելու փորձ չենք անելու, քանի որ հասկանում ենք, որ իշխանությունը մերը չէ, դուք ընդունում եք մեզ՝ ձեզ ծառայելու նպատակով: Եթե դուք որոշեք կրկին ինձ վստահել, կրկնակի ձեզ ծառայելն ինձ համար մեծ պատիվ կլինի»:
Նշենք, որ մինչև մեղրեցիների հետ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01