Աշտարակ քաղաքում այսօր նախընտրական հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացավ քաղաքում ներդրումներ անել:
Աշտարակի բնակիչները նրանից պահանջում էին գործարան բացել քաղաքում: «Խոստանո՞ւմ եք, որ Աշտարակում մի բան կբացեք»,- հարցրեց բնակիչներից մեկը:
«Ես ասում եմ՝ իմ խոսքը գործ ա, ցանկացած ոլորտ, որտեղ դնենք, դրա սպառումը կըլնի, թող շահույթ չունենանք, բայց կարևորը, որ հիմնական կարողանանք այդ արտադրանքի իրացում ունենանք: Ես ասում եմ՝ երբ որ դուք առաջարկեք, ես պատրաստ եմ: Մարդիկ կան, ներդրողներ, ուզում են, որ հիմնական մեզ մոտ օրենք փոխվի, օրենք ընդունվի, որ ներդրողին ոչ թե մենք խնդրենք բերենք, այլ ներդրողն ինքը ուզի»,- ասաց Ծառուկյանը:
Աշտարակցիները նրան բողոքեցին, որ ժողովուրդը սպասում է նպաստ ու թոշակ ստանալուն, որ տանի պարտքերը մարի, ուրիշ բան չկա, ուրիշ աշխատատեղ չկա: Հիմա մենք ինչո՞վ զբաղվենք, հարցադրում էին անում նրանք: Ի պատասխան Ծառուկյանն ասում էր, որ գիտի բոլոր խնդիրների մասին:
«Ես էսօր ներդնելու պատրաստ եմ, եկել են մարդիկ, հենց հիմա իմ մոտ լորդերն են: Ինչ որ այստեղ կա ներդնելու համար, ասեք բերենք ներկայացնենք, անենք: Մենք այսօր աշխատում ենք այդ ուղղությամբ, ներդրման համար, որ մարդիկ գան և Էմիրաթներից, և Եվրոպայից: Այսօր իմ մոտ հյուր ա եկել հրավերով, Անգիալի Թետչերի նախարարը: Գիտեք Մարգարետ Թետչերը Անգլիան ինչից ինչ դարձրեց: Այսօր մարդկանց պետք է լսենք, ելույթ կունենանք, կլսենք մոտեցումը, զարգացումը ոնց ա եղել, նույն բանը մենք օգտագործում ենք իրենց հետ: Իրանք Եվրամիությունից դուրս են եկել, այսօր նպաստավոր տեղ են նայում, որ ներդրումներ անեն»,- ասաց Ծառուկյանը:
Երբ առողջապահական և այլ հարցեր բարձրացրեցին մարդիկ, Ծառուկյանը նշեց, որ թող հնարավորություն տան, որ ինքը խննդիրները լուծի: «Էս 10 տարի ա, ասում եմ դուք պետք ա հնարավորությունը տաք, որ մեր ասածն ընդուվի»,- նշեց նա: Երբ աշտարակցիներն ասացին, որ միշտ իր կողքին են եղել, Ծառուկյանն արձագանքեց. «Հա բայց էդքան ձեներ չի ապահովվում, քիչ ա ըլնում»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01