Այսօր Դավիթաշեն համայնքում նախընտրական քարոզարշավ անցկացրեց ՀՅԴ համամասնական ցուցակում ներկայացված, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու Արթուր Խաչատրյանը` շրջելով փողոցից փողոց, բակից բակ:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին, գյուղատնտեսության նախկին նախարարը նշեց, որ եթե տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա այդ հինգ տոկոսը պետք է ազդեցություն ունենար մարդկանց սառնարանների վրա և հինգ տոկոսով ավել կարագ, պանիր, միս լիներ: «Տնտեսական աճին զուգահեռ՝ աճում է անհավասարությունը, այսինքն՝ ստեղծված արժեքը գնալով ավելի է կենտրոնանում մի քանիսի ձեռքին»,-ասաց նա:
Նա նշեց, որ թեև իշխանությունները նշում են, որ Հայաստանում այլևս օլիգարխիա չկա, բայց օլիգարխիան միայն ստվերը չէ, այլ նաև տնտեսության մեջ խոշոր արտադրողներն են: Արթուր Խաչատրյանը կարծում է, որ որոշ ընտրատարածքներում, որտեղ «Հանրապետականը» անցած ընտրություններին էական արդյունք է արձանագրել, պատկերը կփոխվի, որովհետև մարդիկ այդ օլիգարխների օգտին աշխատել են, իսկ հիմա էլ մյուսների օգտին են աշխատում:
«Ովքեր իրենց հավատարմության երդումը տվեցին «Հանրապետական» կուսակցությանը, այդ «օլիգարխ» ասվածները մայիս-հունիս ամիսներին ո՞ւմ տվեցին այդ հավատարմության երդումը»,-ասաց նա և նշեց, որ մեկին բռնելը հակակոռուպցիոն ռեֆորմ չէ և ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք:
Թեկնածուն ասաց, որ գյուղերից ստանում են ահազանգեր` վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ: «Երբ գնում ես գյուղապետերի մոտ, նրանք ասում են, որ մեծ հաճույքով կուզեին քեզ հետ հանդիպման գալ, բայց ինձ էլ հասկացիր, ամսի իննից հետո ամսի տասն էլ կա»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրական գաղափարական պայքար չի տեսնում մրցակից ուժերի միջև և ավելի շատ երկու կողմեր փորձում են իրար մեղադրել, սակայն գաղափարական, քաղաքական առումով նրանց ծրագրերում շատ մեծ տարբերություն չկա, նույն ազատական տնտեսությունն է, նույն Արցախի հարցի լուծումն է:
Ըստ նրա` դեռևս հետհեղափոխական իրավիճակի մեջ ենք, և էմոցիոնալ ֆոնը բավականաչափ բարձր է: Ինչ վերաբերում է «Դաշնակցության» ընտրազանգվածին, ապա նա ասաց, որ այնպես չէ, որ մարդ ծնվելուց քվեարկելու է «Դաշնակցության» օգտին, մեռնելուց էլ քվեարկելու է «Դաշնակցության» օգտին, բայց իրենք գաղափարական ուժ են:
Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի ղեկավարության մասին խոսելիս պետք է մի քիչ տոնայնությունն իջեցնի, քանի որ չի կարելի հանուն ընտրությունների սեպ խրել երկու հանրապետությունների ղեկավարության միջև:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01