Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Օրինաց երկիր» կուսակցությունը քարոզարշավն անցկացրեց Արագածոտնի մարզում: Թալին քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը, անդրադարձավ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին:
«Մենք այս երկրում շատ բան ենք արել մարդկանց կյանքը թեթևացնելու համար: Չմոռանանք, որ ՕԵԿ-ը շուրջ 250 օրենքի հեղինակ է: Օրենքներ, որոնք այսօր ապահովել են անվճար մանկապարտեզների գոյությունը Երևան քաղաքում, արգելել են կրթամշակութային հաստատությունների վաճառքը, ծննդօգնությունը և ծննդաբերությունը դարձրել են անվճար: Այս շարքը ես կարող եմ երկար թվարկել»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք դեռևս ունեն անավարտ գործեր, մրցունակ գաղափարներ, որոնք ցանկանում են կյանքի կոչել: «Դրանով է պայմանավորված, որ ՕԵԿ-ն այսօր վճռականորեն հայտ է ներկայացրել այս ընտրություններին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու և խորհրդարանում իր ներկայությունը ապահովելու համար»,-ասաց նա:
Ըստ Արթուր Բաղդասարյանի` Թալին քաղաքում և հարակից գյուղերում հրատապ լուծում պահանջող խնդիր է համարվում գյուղական ոռոգման ջրի բարձիթողի վիճակը:
«Պետք է հետևողականորեն զարգացնենք ,այսպես կոչված, գյուղատնտեսության ցանցապատման գործընթացը: Վերադառնալով ամենակարևոր խնդրին՝ ոռոգմանը, այստեղ մենք առաջարկում ենք 100% անցում կատարել կաթիլային համակարգին: Այո՛, մեր ծրագրերը ամբիցիոզ են, սակայն հետևողական աշխատանքների դեպքում վստահ եմ, որ Հայաստանը կդառնա զարգացած գյուղատնտեսության համբավ ունեցող երկրներից մեկը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44