Հայաստան-Իրան հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանք շարունակեն զարգանալ: Կապանցիների հետ հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան, բայց շատ են այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները:
«Ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանի և Իրանի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ապահովելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, դա մեր կառավարության համար առաջնահերթություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Իրանի շուրջ միջազգային իրավիճակը լարված է, սակայն, ըստ նրա, ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Եվրամիության աջակցությամբ վերանորոգվելու է Իրանի հետ մաքսային կետը, իսկ ժամանակից մաքսակետը հնարավորություն կտա էլ ավելի ակտիվացնել հարաբերությունները երկու երկրների միջև:
Վարչապետի պաշտոնակատարը գիտի, որ թե՛ իրանցի, թե՛ հայ վարորդները դժգոհություններ ունեն երկու երկրներում առկա որոշակի պայմանների հետ, բայց համոզված է, որ այդ հարցերը կքննարվեն և կստանան պատշաճ լուծումներ:
«Բարեհաջող իրականացվում են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը էներգետիկ ոլորտում, նաև հույս ունեմ, որ մյուս ոլորտներում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես կմեծանա, Հայաստանը բաց է իրանյան ներդրումների համար»,- նշեց Փաշինյանը:
Անդրադառնալով ճանապարհների վիճակին՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այս մի քանի ամիսներին ճանապարհներն անտանելիից դարձել է թեթև տանելի:
«Իրանի հետ հարաբերությունների համատեքստում մենք չենք կարող թույլ տալ, որ ճանապարհները գտնվեն այդպիսի վիճակում, միջպետական ճանապարհները պետք է լինեն լավ վիճակում, այդ աշխատանքները շարունակվում են»,- ընդգեց նա՝ ավելացնելով, որ կոպիտ սխալ էր «Հյուսիս-հարավ» ծրագիրը Մեղրիից չսկսելը, բայց այդ սխալն արդեն արված է: Փաշինյանն ասաց, ծրագրի հետ կապված պրոբլմներ կան, 125 միլիոնի կապակցությամբ քրգործ է հարուցված, և այդ գումարը պետք է անպայման վերականգնվի պետբյուջե:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55