Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններն օրինական չեն։ Այս պնդումը հիմնավորվում է նրանով, որ Արցախի բնակչությունը չի մասնակցելու քվեարկությանը։
«29 տարի առաջ այս նույն օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս բեկումնային որոշումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բաղկացուցիչ մաս:
Մասնավորապես` որոշումը սահմանում է.
Քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլմանն ուղղված պարտավորությունների իրագործում` նպատակ ունենալով ստեղծելու միասնական պետական-քաղաքական համակարգ:
Ամրագրում է, որ Արցախահայության վրա տարածվում են ՀՀ քաղաքացիության իրավունքները:
Այս իրավական ակտի հիման վրա Արցախահայությունը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների քանակը` ըստ վարչական շրջանների և մարզերի: ՀՀ ԿԸՀ-ն Արցախում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող զինվորականների համար ընտրական իրավունքի իրացումը երաշխավորել է: Նրանք հատուկ ցուցակներով և նախատեսված ըտրատեղամասերում կարող են մասնակցել ընտրություններին, իսկ զինվորական ծառայության մեջ չգտնվող Արցախահայությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության հիմքում ընկած է հայ ազգի տարբեր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հարցը: Առանց Արցախահայության մասնակցության` դեկտեմբերի 9-ի ընտրությունները ևս արձանագրելու են անարդարություն և անհավասարություն», – նշվում է հայտարարության մեջ:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44