Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է երկրպագուների քննադատությանը, որը վերաբերում էր ամուսնու հետ Ճապոնիա մեկնելու նպատակով մի ամբողջ Boeing 747 օդանավ վարձելուն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հեռուստաաստղը խոստովանել է, որ իրենց արածը «անտեղի ճոխություն» էր: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա Քանյեի առաջարկն էր ու ցանկությունը:
Նա նշել է, որ իրենց կենսակերպը միանգամայն ուրիշ է ու հասկանում է, որ մարդիկ այն չեն ընդունում:
Հայտնի է, որ աստղային զույգը դեպի Տոկիո թռիչքի համար օգտագործել է ահռելի օդանավը, որի նստատեղերի մեծ մասն ազատ է եղել. զույգին ուղեկցել է ընդամենը մի քանի հոգի, մինչդեռ Boeing 747-ում կա 660 նստատեղ:
Համացանցի օգտատերերը Քարդաշյանին ու նրա ամուսնուն քննադատել են «անհեթեթ» ճոխություններ թույլ տալու համար: Նրանց կարծիքով՝ զույգը միայն իրենց ու ընկերների հարմարավետության պատճառով չպետք է ահռելի վնաս հասցներ շրջակա միջավայրին: Հայտնի է, որ Boeing 747-ը մեծ քանակությամբ վնասակար նյութեր է արտանետում մթնոլորտ:
«Մտածում եմ՝ վառելիքի, պաշարների ինչպիսի ծախս, շրջակա միջավայրին հասցված որքան մեծ վնաս. այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Սա այնքան զզվելի է ու անհեթեթ»,-գրել է օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշն էլ օդանավի մասնավոր վարձակալման համար վճարված «2-3 մլն դոլարը» առաջարկել է հատկացնել բնապահպանական խնդիրների լուծմամբ զբաղվող հիմնադրամներին:
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03