G20 գագաթնաժողովի ավարտից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Բուենոս Այրեսի հայտնի «սթեյք հաուս»: Այցի մասի պատմող կադրերը ցույց տվեց Todo Noticias ալիքը, գրում է lenta.ru-ն:
Ռեստորանի այցելուները զարմացած էին, որ Մերկելի ընթրիքի ժամանակ սովորական քաղաքացիներ մուտքը չեն փակել: Գերմանիայի կանցլերը եկել էր փոքր պատվիրակության ուղեկցությամբ:
Ռեստորանի հարևանությամբ գտնվող փողոցներում երթևեկությունը սահմանափակվել է, սակայն անցորդները կարող էին մոտենալ պատուհաններին`տեսնելու բարձրաստիճան հյուրերին: Նշվում է, որ ռեստորանի մուտքի մոտ հավաքվել էին տեղի բնակիչներ, ովքեր ցանկանում էին լուսանկարել հյուրերի հետ:
G20 գագաթնաժողովը տեղի ունեցավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:
Շաբաթ օրը, դեկտեմբերի 1-ին ինքնաթիռի ուղևորները նկարահանել էին Մերկելին, որ մեկնում էր ուղևորվում էր G20 գագաթնաժողովին: Կառավարական ինքնաթիռը Բեռլինից մեկնելուց անմիջապես հետո տեխնիկական անսարքության պատճառով ստիպված էր եղել վայրէջք կատարել: