Մենք ամեն ինչ անում ենք, որ դուք զգաք, որ մենք ձեր հոգսով ապրում ենք: Այս մասին Լոռիում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը:
«Մենք չենք հանգստանում այն մտքից, որ բազմաթիվ խնդիրներ դեռևս լուծված չեն: Ինձ համար արժանապատվության հարց է դարձել՝ լուծում տալ խնդիրներին, որոնք ստանում եմ քաղաքացիներից»,- ասաց Մ. Թանդիլյանը:
Ըստ նրա՝ ամենքի խնդիրը յուրահատուկ է, բայց համակարգային: «Լուծումը կա, դա հնարավոր է, անհրաժեշտ է միայն ջանասեր աշխատանք: Մենք վստահ ենք, որ աշխատանքի միջոցով է հնարավոր խնդիրներին տալ լուծում: Ժամանակն է հին բարքերն ու կարգերը թոթափել, հասկանալ՝ ուր ենք հասել, ովքեր են այն ուժերը, որոնք լուծումներ պետք է տան խնդիրներին: Մենք իներցիոն շարունակում ենք խոշորացնել համայնքները, նպաստների համակարգն անարդյունավետ է, միայն կով ունենալով չես կարող կանխիկ դրամ ունենալ»,- նշեց նա:
Ըստ Մանե Թանդիլյանի՝ բոլորս գիտենք, թե որտեղից են եկել խնդիրները, ինչպես է ՀՀԿ-ն գոյացրել դրանք, բայց ժամանակն է եկել դրանք լուծելու. «Եթե որոշել եք, որ խնդիրները պետք է լուծվեն, ոչ թե բարձրաձայնվեն, ուրեմն ընտրեք «Լուսավորին»»,- եզրափակեց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44