Քարոզարշավի 7-րդ օրը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելել էր Լոռու մարզ: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: Այցը նշանավորվել է Սպիտակ քաղաքի սուրբ Հարություն եկեղեցում կատարված մոմավառությամբ:
Սպիտակի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ, որոնք եկել էին աջակցելու ՕԵԿ-ին տեղի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանի ղեկավարությամբ պատրաստակամություն են հայտնել ներդնել ողջ ջանքերը հանուն ՕԵԿ ծրագրային դրույթների իրականացման: Արթուր Բաղդասարյանը հավաքված մարդկանց ներկայացրել է կուսակցության նպատակները, առկա խնդիրները և դրանց լուծման իր մոտեցումները:
Սպիտակից հետո մյուս կանգառը Ստեփանավանն էր, որտեղ Արթուր Բաղդասարյանը քաղաքի վարկանիշային թեկնածու Աշոտ Հայրապետյանի և հավաքված ՕԵԿ անդամների և համակիրների հետ շրջել է քաղաքի փողոցներով: Ստեփանավանի հրապարակում Արթուր Բաղդասարյանը իր հնչեցրած ելույթում շեշտադրել է նոր աշխատատեղերի ստեղծման, պրոֆեսիոնալ բանակին անցնելու անհրաժեշտությունը.
«Հայաստանում մարդիկ աշխատանք չունենալու պատճառով իրենց ճակատագիրն են փնտրում օտար ափերում: Մենք առաջարկում ենք մարզաբնակ տարածքներում, գյուղերում, մարդկանց աշխատանքը համարել որպես աշխատանքային ստաժ: Այդ սկզբունքը առկա է Ֆրանսիայում, Գերմաիայում և մի շարք այլ երկրներում: Մեր առանցքային նպատակներից է նաև աստիճանական անցումը վարձատրվող պրոֆեսիոնալ բանակին, որի մասին մենք բազմիցս նշել ենք մեր ելույթներում»:
Շարունակելով քարոզարշավը ՕԵԿ նախագահն այցելել է նաև Վանաձոր: Բնակչության հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել սթափ գիտակցությամբ կատարել ընտրություն հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի շենացման.
«Մենք պարտքի և պատասխանատվության զգացում ենք կրում շարունակելու մեր կիսատ թողած գաղափարները: Մեզ տրված վստահության քվեն նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ, անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում ողջ պետության տարածքում, առողջապահության և կրթության հասանելիություն, զինված ուժերի արդիականացում և այլն: Գաղափարական ընտրապայքարում դուք որոշեք, թե ում եք վստահում պետության ղեկը»:
Արթուր Բաղդասարյանը ամփոփ խոսել է նաև հեղափոխության ընձեռած հնարավորություններից և մարտահրավերներից: «Թավշյա հեղափոխությունը, իհարկե, որակապես նոր իրավիճակ ստեղծեց մեր երկրում, որի աջակիցն ու կրողը եղավ նաև մեր քաղաքական ուժը: Բայց այսօր մարդիկ սպասում են առարկայական փոփոխությունների, սպասում են սոցիալական ռեալ բարեփոխումների: Այս իմաստով մենք չենք տեսնում պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ: Մենք չենք տեսնում նաև փորձառու և խնդիրներին հրատապ արձագանքելու ունակ քաղաքական թիմ: Այդ պատճառով ներգրավվել ենք այս ընտրապայքարին՝ ցույց տալով մեր անցած օրինաստեղծ ճանապարհը և երկիրը առաջ տանելու մեր պատկերացումները»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44