Ծաղկաձոր քաղաքը վերջին տարիների ձմռան սեզոնին միջինն ընդունում է 50 հազար զբոսաշրջիկ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների այցելության աճ է նկատվում: Թեպետ նախորդ ձմեռը ձյունառատ չէր, սակայն դա ամենևին չխանգարեց զբոսաշրջիկների այցին: Արթուր Հարությունյանը նշեց, որ Ծաղկաձորը միշտ պահանջված է անկախ եղանակից: Հիմնական այցելուները Հայաստանի բնակիչներն են, մեր երկրում գտնվող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Քիչ չեն արտերկրից ժամանողները՝ հիմնականում Ռուսաստանից: Ամեն տարի այս երկրից մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս: Այցելում են նաև եւրոպական երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, ետխորհրդային պետություններից:
Արթուր Հարությունյանի խոսքով, զբոսաշրջիկների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև հյուրանոցների և հյուրատների թիվը: Քաղաքապետը նկատեց, որ նախկինում հյուրանոցների, հյուրատների թիվը 30-ի հազիվ էր հասնում, այսօր կարող ենք խոսել մոտ 50 հյուրանոցի և հյուրատների մասին:
«Զբոսաշրջիկների թվի ավելացումը սոցիալական տեսանկյունից բավական կարևոր է քաղաքի բնակիչների համար: Նախ՝ քաղաքի բնակիչները հյուրատներ են կառուցում, դրանից բացի՝ քաղաքում, շարժով պայմանավորված, նոր ռեստորաններ, խանութներ են բացվում, դրանք էլ իրենց հերթին բերում են աշխատատեղեր»,-ասաց Արթուր Հարությունյանը: Քաղաքապետարանը քաղաքում բարեկարգման աշխատանքներ է իրականացնում, այգիները վերականգնում, բակային տարածքները բարեկարգում, փողոցների, սահուղիների լուսավորության հարցերը կարգավորում:
Խոսելով գնային քաղաքականության մասին՝ Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ նոր հյուրանոցների, հյուրատների ավելացմամբ գներն ավելի ճկուն են դառնում:
«Դեկտեմբերին, իհարկե, ամանորյա միջոցառումներով պայմանավորված, պահանջարկը մեծ է: Շատերը դեռ նոյեմբերի վերջից, դեկտեմբերի սկզբից ամրագրումներ են անում: Տպավորությունն այնպիսին է, թե Ծաղկաձորում թանկ է, սակայն վերջին տարիներին հյուրանոցների ավելացմամբ պայմանավորված գնային ճկուն քաղաքականություն է տարվում: Օրինակ, հունվարի 10-ից հետո զեղչեր են սահմանվում, լինում են 50 տոկոս զեղչեր կամ մեկ օրվա գումարով հնարավորություն է տրվում երկու օր մնալ: Հյուրանոցներն իրենք էլ են հասկանում, որ թանկ առաջարկները մրցակցային չեն»,-ասաց Արթուր Հարությունյանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ձմեռային սեզոնին Ծաղկաձորը հիմնական զբոսաշրջային քաղաքն է համարվում, սակայն կան հնարավորություններ այլընտրանքներ ստեղծելու համար: Մասնավորապես, այսօր Աշոցքում աշխատանքներ են տարվում, որպեսզի հիմնվի դահուկավազքի բազա: Նա նշեց, որ Ծաղկաձորին այլընտրանք ունենալը, մրցակցությունն իր հերթին կնպաստեն գնային քաղաքականության փոփոխությանը:
«Դրանից բացի՝ Հայաստանի տարբեր հատվածներում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ձմեռային զբոսաշրջության ոլորտում ներդրումներ ունենալու համար: Այսօր էլ արդեն տեսնում ենք, որ կան տարբեր ուղղություններով մատուցվող ծառայություններ մասնավոր հատվածի կողմից, սակայն, իհարկե, ցանկալի է, որ ենթակառուցվածքները զարգանան, և մենք կարողանանք ճիշտ ու ամբողջական փաթեթավորել»,-ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:
Խոսելով ձմռան սեզոնին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մասին՝ կոմիտեի նախագահը նույնպես նշեց, որ գալիս են ամենատարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Ֆիլիպիններից, Արևմտյան Եվրոպայից: Գրիգորյանն ընդգծեց, որ աշխատանք է տարվում արաբական երկրների ուղղությամբ: Ներկայում քննարկվում է Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Երևան չարտերային չվերթներն ակտիվացնելու հարցը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին Դուբայում ներկայացվեց Հայաստանը: Նպատակը ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում ձմեռային սեզոնին ընդառաջ Հայաստանի՝ որպես գրավիչ ու նոր զբոսաշրջային ուղղության առաջխաղացումն էր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01