Համազգային թատրոնի գեղարվեստական նորընտիր ղեկավար Սուրեն Շահվերդյանը պարզաբանել է իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը նոր դերասաններ գտնելու մասին: Նա գրել է, որ անակնկալ կերպով է պատասխանել լրագրողներից մեկի հարցին, ինչի հետևանքով համացանցում չեն դադարում քննարկումները: Սուրեն Շահվերդյանը ներողություն է խնդրել:
Սուրեն Շահվերդյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում:
Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ իմ մեկնաբանությունը:
Այդ պահին անակնկալի գալով՝ արվեստագետին բնորոշ էմոցիոնալ խառնվածքով պատասխանել եմ. «Մեր երկրում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե թատրոնում կլինեն դերասաններ, որոնք իմ ներկայացրած ծրագրին համաձայն չեն լինի և չեն ցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ»:
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. պատասխանը եղել է հապճեպ, էմոցիոնալ և գուցե՝ ոչ ականջահաճո:
Խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան հարթակում այս պատերազմը, տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել ներդաշնակ մթնոլորտում: Հայաստանի թատերական միջավայրը մի ամբողջ մեծ ընտանիք է, որտեղ բոլորս ընկերներ և բարեկամներ ենք, որտեղ պետք է բացառել առճակատումն ու անհանդուրժողականությունը:
Խնդրում եմ շարունակել ծառայել Նորին Գերազանցություն Թատրոնին: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք ստեղծել արժանի ներկայացումներ և մեր գործով ապացուցել, որ հայ թատրոնը կար, կա և կլինի»:
Հիշեցնենք նաև, որ թատրոնի ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, դեմ էին արտահայտվել նաև Ս. Շահվերդյանի նշանակմանը:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01