Սիրիական բանակը երկրի հարավում գտնվող Էս Սուվեյդայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 270 զինյալի է ոչնչացրել, գրում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է արաբական հանրապետությունում Ռուսաստանի զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը:
Նրա խոսքով՝ գործողությունը կատարվել է եղանակային բարդ պայմաններում՝ «խորը ձորերով և լայն քարանձավներով, տարբեր ուղղահայաց փորվածքներով և լայն բացվածքներով տեղանքում»:
«Տարածքում հակառակորդը ստեղծել էր ամուր պաշտպանություն: Պաշտպանության բոլոր գծերում հակառակորդն ունեցել է զինամթերքի և սննդամթերքի պահեստներ», - ասել է ՌԴ Զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:
Մակարևիչի խոսքով՝ գործողությունը դժվարացել է նաև այն պատճառով, որ տեղանքում տանկերի և ծանր տեխնիկայի տեղաշարժը սահմանափակված է եղել, զինյալներն ունեցել են բազմաթիվ նռնականետներ, հակատանկային հրթիռներ և 82 մմ ականանետներ:
Սիրիացի զինվորներին, այնուամենայնիվ, հաջողվել է մեծ քանակությամբ զենք բռնագրավել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 17-ին հարձակման ժամանակ կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատել են Դամասկոսից 92 կմ հեռավորության վրա գտնվող էս Սավեյդայի շրջանի Թել Էս Սաֆա լեռնային կիրճը: 380 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում էր Սիրիայի հարավում «Իսլամական պետության» վերջին հենակետը: SANAգործակալության տվյալներով՝ գործողությունների ընթացքում վերացվել է Հարավային Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Հաջեր աշ-Շիշանին և մի քանի դաշտային հրամանատար:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55