Որպես կասկածյալ կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք չունենք, այսինքն՝ չունենք անձ, ով կասկածվում է տվյալ հանցագործությունը կատարելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Գյումրիի ռուսական ռազմակայանի ծառայողի կողմից սպանություն է կատարվել: «Եղել է մարմնական վնասվածքներով կին, ով մահացել է, ի՞նչ կապ ունի ռուսական 102-րդ ռազմաբազան»,-ասաց նա: Նշենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է: Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Կարեն Գաբրիելյանը նշեց, որ կան վարկածներ, որի շուրջ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Իսկ թե նման վարկած կա՞, որ ռուս զինծառայողի ծեծից է սպանվել կինը, ասաց, որ եթե ինքը որոշ վարկածներ սկսի հաստատել կամ հերքել, կստացվի, որ ինքը նախաքննական գաղտնիք է հրապարակում: «Այս պահին վարկածները հրապարկման ենթակա չեն, կարող են լինել տասնյակից ավելի վարկածներ, չեմ կարող թվարկել»,-ասաց նա: Շիրակի մարզի դատախազը նշեց, որ իր հանձնարարականով երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03