Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.«Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, բայց գլխավոր հարցը, որ ծագում է, հետևյալն է. ինչպե՞ս պետք է մոտենալ այդ խնդիրներին, որպեսզի դրանց հեղեղի մեջ չկորչել: Կարծում եմ, որ հիմնական մեթոդը պետք է լինի այդ խնդիրների դասակարգումն ըստ առաջնահերթության և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք: Ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլև որևէ այլ ոլորտում եթե մենք փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել՝ ավելի մեծ հավանականությամբ կխճճվենք և արդյունքներ չենք ունենա, ուստի ավելի ճիշտ է ըստ առաջնահերթությունների դասակարգել խնդիրները և ունենալ դրանց լուծման ճանապարհային քարտեզ: Հույս ունեմ, որ այսօրվա մեր հանդիպումը կծառայի այդ նպատակին»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես, նախարարությունը վերջին ամիսների ընթացքում վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը, մշակման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդել: Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ այսուհետ հաշմանդամներին տեխնիկական սարքավորումները տրամադրվելու են և ծառայությունները մատուցվելու են հավաստագրի միջոցով: «Քաղաքացին ինքը կարող է ընտրել այն տեխնիկական միջոցն ու ծառայությունը, որն իրեն անհրաժեշտ է: Այսինքն, դրանք այլևս պետական գնումների միջոցով չեն լինի: Այսպիսով մի կողմից կստեղծվի ազատ մրցակցություն այդ ծառայությունները տրամադրողների միջև, մյուս կողմից՝ մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ իրենց անհրաժեշտ ծառայություններն ընտրելիս»,- ասել է փոխնախարարը: Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարությունը պարբերաբար թեմատիկ քննարկումներ է անցկացնում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և հավելել, որ հաշմանդամների խնդիրները հիմնականում վերաբերվում են ծառայությունների բացակայությանը, անմատչելի միջավայրին, ֆիզիկական, տեղեկատվական ոչ մատչելի պայմաններին, համապատասխան տրանսպորտային միջոցների բացակայությանը: Փոխնախարարը նշել է, որ կառավարության քայլերն ուղղված են լինելու հաշմանդամների կյանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը բոլոր ոլորտներում, որտեղ մարդն ունի աջակցության կարիք: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում բարձրացվել են հաշմանդամներին հուզող տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ վարչապետի պաշտոնակատարի կողմից՝ կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել նորակառույց շենքերում, միջմարզային և քաղաքային տրանսպորտում հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներն ու հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև աուտիզմով հիվանդ երեխաների խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ երեխաների համար մասնագիտացված ժամանակակից կենտրոնի ստեղծման ուղղությամբ և հորդորել ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել առաջարկություններ:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44