Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ նախկին իշխանությունների օրոք ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրին, որտեղ կարևոր երեք ամրագրում էր նախատեսված:
«Ադրբեջանը տանում է բանակցություններ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, դրանք շատ մոտ են ավարտելուն, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանները հիմա ուղակի ասում են, որ այլ ձևակերպումներ են լինելու: Սա արդեն շատ մեծ կորուստ է և այս կառավարության ԵՄ հարաբերություններում խոշորագույն պարտություն»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ամեն դեպքում նկատեց, որ ժամանակ կա, և կոչ արեց կառավարությանը՝ փորձել ինչ-որ բան անել, հետո չբողոքեն, թե Եվրամիությունը կրկնակի ստանդարտներով է առաջնորդվում: «Վստահ եմ, որ չեն էլ փորձելու, քանի որ սա մտնելու է իրենց քաղաքականության մեջ»,-հավելեց նա:
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ելույթից հետո երկու օր անց Դուշանբեում տեղի ունեցավ «պատմական» հանդիպումը, որից հետո հայտարարվեց իշխանությունների կողմից, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ պետք է խստորեն պահպանվի հրադադարի ռեժիմը, օպերատիվ կապ հաստատվի: Նա ասաց, որ թեև իշխանությունները ներկայացնում էին դա՝ որպես մեծագույն նվաճում, սակայն ներկայացրեց փաստեր, որոնք հակառակն են ցույց տալիս: «Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն իր հերթական խիստ անընդունելի հայտարարություններով է հանդես եկել»,-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ սկսած մայիս ամսից Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը:
Նա նկատեց, որ վերջերս հայտարարություն հնչեց Պաշտպանության նախարարության կողմից, որտեղ նշվեց, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու իրենց հատվածում: «Առաջինը՝ չեզոք գոտի չկա, կա միջդիրքային տարածք, որը մայիսից սկսած էապես կրճատվել է:
Դուշանբեի հանդիպումից հետո այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին այդ Դուշանբեի պայմանավորվածությունները»,-ասաց նա:
Պատգամավորի թեկնածուն գտնում է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից օգտագործված այն բառը, թե Դուշանբեի հանդիպումից հետո Ալիևը հանդես է գալիս կառուցողական, սխալ է, ճիշտ կլիներ՝ կառուցողական բառի փոխարեն օգտագործեր շինարարական բառը:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ Արցախի շփման գծում սեպտեմբերի 27-ից մեծ թափով Ադրբեջանն իրականացնում է շինարարական աշխատանքներ, բլուրների մեծ մասն արդեն պատրաստ է: «Այդ բլուրները շփման գծի ամբողջ երկայնքով են, ավելի մեծ խտություն կա հարթավայրային ռելիեֆներում, 1300 մետր է շփման գծում, բարձրությունը 12-15 մետր է»,-ասաց նա և ցուցադրեց նկարները:
Ներկայացնելով ռազմական փորձագետների կարծիքը այս բլուրների մասին՝ նա ասաց, որ ընդհանրապես նման տիպի շինությունները կրկնակի նշանակություն ունեն՝ պաշտպանվելու և հարձակվելու համար: «ԼՂ հակամարտության կոնտեքստում հաշվի առնելով, թե հայկական կողմերի քաղաքականությունը, որ հարձակում չի նախատեսվում, և Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ նոր պատերազմի մասին է խոսում, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակվողական նշանակություն: Կիրթ մարդը, ինչպես Ալիևին համարել է գործող վարչապետի պաշտոնակատարը, շարունակում է հռետորաբանությունը, շարունակում է, ինչպես նախարարն է ասել, կառուցողական քաղաքականությունը»,-ասաց նա և նկատեց՝ սեպտեմբերի 27-ին կայացած վերելակային հանդիպումից հետո որևէ քննադատական խոսք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասվել:
«Ադրբեջանը նախապատրաստում է հարձակում, Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա այս կողմից: Ես հեռու եմ այն մտքից, որ սա անփորձության հետևանք է, սա քաղաքականություն է, ինչի համար որոշ ուժեր նպաստել են, որ նա գա իշխանության»,-ասաց նա:
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
11:48 23.10.25
14:09 23.10.25
16:22 23.10.25
10:03 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01