ՀՀԿ-ն փորձում է երկրորդ բևեռ դառնալ, բայց նրանք ընդդիմություն չեն, նրանք չեն կարող ներկայացնել հայ ժողովրդի շահերը: Դիլիջանում անցկացված քարոզարշավի ժամանակ նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքով՝ առաջին բևեռն առկա է՝ Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունը, իսկ երկրորդ բևեռը կարող են և պետք է լինեն «Սասնա Ծռեր»-ը: ««Մարտի 1-ի» կոալիցիոն ուժերից որևէ մեկը չի կարող երկրորդ բևեռ լինել, «Սասնա Ծռեր»-ը պետք է դառնա երկրորդ բևեռ, հավասարակշռող դեր ունենա և դժվար հարցերում աջակցի կառավարությանը»,- նշեց Գարեգին Չուգասզյանը:
Պատգամավորի թեկնածու Պետրոս Մակեյանի խոսքով էլ՝ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ ժողովուրդը դուրս եկավ դժոխքից, սակայն Հայաստանում միշտ եղել և այսօր էլ առկա է արդարության և աշխատատեղերի պակաս: «Պետք է ներդրվի անցումային արդարադատություն, գողացվածը վերադարձվի պետբյուջե և ստեղծվեն աշխատատեղեր: Հեղափոխական իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, բայց կան որոշ խոչընդոտներ, որոշ ուժեր դա չեն թողնում: Մենք կաջակցենք կառավարությանը, որ այդ բոլոր հարցերն իրենց լուծումներն ստանան»,- դիլիջանցիներին վստահեցրեց Մակեյանը:
Հաշվի առնելով սահմանամերձ մարզում գտնվելու հանգամանքը՝ Վարուժան Ավետիսյանը խոսեց անվտանգության խնդիրներից՝ ներկայացնելով «Սասնա Ծռեր»-ի մոտեցումները: «Մենք նոր անվտանգային պաշտպանական համակարգ ենք պատկերացնում, որն ունակ է համախմբելու ողջ հանրության ներուժը, մենք դա «Ազգ-բանակ» ենք կոչում: Այդ գաղափարի նկատմամբ ոտնձգություն եղավ, նախկին իշխանությունը փորձեց այն իրենով անել, բայց մեր ժողովուրդը դա չընդունեց, և ԱԺ-ում լինելով՝ մենք հիմա կարող ենք իրագործել այդ գաղափարը»,- ընդգծեց նա:
Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ Բերդավանի բնակիչ Կարեն Ավանեսյանը ոչ թե անցել է սահմանը և մոլորվել, այլ հակառակորդն է հատել միջպետական սահմանը և նրան գերեվարել: «Դա լուրջ անհանգստություն է, մեր սահմանը պետք է լինի ամուր և պաշտպանված»,- ասաց նա:
Արա Պապյանը նշեց, որ «Սասնա Ծռեր»-ն առաջ է քաշել չորս «ա»-ի գաղափարը՝ արժանապատվություն, ազատություն, արդարություն և աշխատանք և հորդորեց տավուշցիներին քվեարկել իրենց օգտին, եթե կիսում են այդ գաղափարը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55