ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մտավախություն է հայտնել, որ աշխարհում անվտանգության համար կարեւոր միջազգային պայմանագրերի վիճարկման պատճառով կարող է գերիշխել ջունգլիների օրենքը, ոչ թե օրենքի գերակայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր, ցավում եմ, բայց մենք պետք է խոստովանենք, որ նոր աշխարհակարգը այդպես էլ չիրագործվեց եւ որն ավելի վատ է, այսօր իրական վտանգ կա, որ ջունգլիների օրենքը կփոխարինի օրենքի գերակայությանը: Այսօր կասկածի տակ են դրվում այդ նույն միջազգային պայմանագրերը, որոնք վերջ էին դրել սառը պատերազմին», —Քենեդիի անվան Հարվարդի միջազգային հարաբերությունների դպրոցում ելույթ ունենալիս ասել է նա:
Նրա խոսքով, «նոր աշխարհակարգ ստեղծելու փոխարեն, մենք պետք է այսօր մեր էներգիայի մեծ մասը ներդնենք նախկին կանոների պահպանման գործում»:
Մոգերինին նշել է, որ «եթե մենք ցանկանում ենք պահել բազմակողմ համակարգը, ապա պետք է ներդրումներ կատարենք դրա բարեփոխման համար»:
«Կարծում եմ, որ նման փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Եվրոպան եւ Ամերիկան միասին աշխատեն: Առաջ գնալու այլ ճանապարհ չկա, եթե ուզում ենք փորձել աշխարհում ինչ-որ կարգ ձեւավորել», - ասել է Մոգերինին:
Նա նաեւ հիշատակել է Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ նոյեմբերի 25-ին Ուկրաինայի նավատորմի երեք նավերը խախտել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը:
«Ազովի ծովում ներկայիս իրադարձությունները ես չէի ասի անխուսափելի հետեւանք են, քանի որ նման բաներից միշտ կարելի է խուսափել, բայց եվրոպական տարածքում խաղաղ գոյակցության հիմնական կանոնների ակնհայտ խախտման անմիջական հետեւանք են: Եվրոպան եւ Ամերիկան միասին մատնանշում են այդ խախտումները եւ արձագանքում դրանց», - ասել է նա:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44