Դեկտեմբերի 3-ին Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկում, որի շրջանակում մի խումբ պատգամավորներ խոսել են Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի պաշտոնակայն կայքը, Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու կոչով է հանդես եկել յոթ պատգամավոր՝ հայկական արմատներ ունեցող Թիմ Ուիլսոնը և նրա գործընկերներ Քրիս Հայեսը, Ջուլիան Լիսերը, Ջեյսոն Ֆալինսկին, Մայքլ Սուքարը, Մայքլ Դանբին, Թոնիա Զապիան: Օրենսդիրներն իրենց խոսքում ընդգծել են, որ Ավստրալիան՝ որպես այդ հռչակագիրը վավերացրած առաջին պետություններից մեկը, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Ես՝ որպես Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միակ հայազգի անդամ, շարունակում եմ խորապես հիասթափված մնալ այն փաստից, որ մեր խորհրդարանը լիարժեք չի ճանաչել հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության սարսափն ու ողբերգությունը», -ասել է Ուիլսոնը՝ ընդգծելով, որ միջազգային հանրության դատապարտումն ապագայում այդօրինակ ոճիրները կանխելու միակ միջոցն է: Մինչդեռ պատգամավոր Լիսերը նշել է, որ «աշխարհը չափազանց շատ է հապաղում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:
«Ժամանակն է, որ աշխարհի յուրաքանչյուր ազգ, այդ թվում նաև մենք, ընդունենք, որ կատարվածը ցեղասպանություն է: Ժամանակն է, որ Էրդողանի ռեժիմն առերեսվի սեփական պատմությանը»,-շարունակել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ սպանված 1,5 մլն հայերին «պատերազմի զոհեր» անվանելը շատ սխալ է, քանի որ կատարվածն ունի հստակ իրավական սահմանում՝ ցեղասպանություն:Լիսերը հիշեցրել է, որ ժամանակին ֆաշիստական Գերմանիայում նույն ձևակերպումն էին տալիս նաև հրեաների Հոլոքոստին:
Հիշեցնենք, որ երեկվա քննարկված փաստաթուղթը հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագրի հեղինակ Ռաֆայել Լեմկինին՝ ընդգծելով, որ «հենց Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստն են դարձել այն գործոնները, որոնք դրդել են զանգվածային սպանությունների այդ տեսակին իրավական սահմանում տալ»:
«Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցում հռչակագրի հեղինակ-նախաձեռնող, փաստաբան Ռաֆայել Լեմկինի հիշատակին: Նա «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել է Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների կանոնավոր բնաջնջումների պատմություններն ուսումնասիրելուց հետո»,-ասվում է փաստաթղթում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01