ՀՀԿ-ն, երկար տարիներ լինելով իշխանությունում, մեծ ջանքեր է ներդրել երկրի զարգացման համար, չենք ասում, որ թերություններ չեն եղել, կամ մարդիկ են եղել, ովքեր չպետք է լինեին մեր կողքին, բայց այն ատելության քարոզը և այն ամբողջ հակաքարոզչությունը, որ տարվում է ՀՀԿ-ի նկատմամբ, թույլ չի տարվում նկատել այն ձեռքբերումները, որ այս տարիներին եղել են:
Խոսքը վերաբերում է նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Հանրային հեռուստաընկերությունում անցկացված բանավեճի ժամանակ ասել է ՀՀԿ քաղաքական ուժը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանը: Նշենք, որ կոռուպցիայի թեմայով հրավիրված նախընտրական բանավեճին մասնակցում էին ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ, «Իմ քայլը» քաղաքական ուժերը:
Արփինե Հովհաննիսյանն անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործին, տեսակետ հայտնեց, որ այդ գործը նախընտրական շրջանում հարուցելու նպատակը ՀՀԿ-ի դեմ տարվող հակաքարոզչությունն է: «Ես կողմ կքվեարկեի, եթե Դատախազությունը ներկայացներ հրատապության հիմքեր, թե ինչու հենց հիմա, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ էր բարձրաձայնել դեպքի մասին ու ասել, որ գալու են կալանավորելու այդ մարդուն:
Եթե այդ անձը խուսափելու նպատակ ունենար, որովհետև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն արդեն հայտնել էր, թե ում մասին էր խոսքը, այդ մարդը կխուսափեր, հետևաբար, եթե դատախազն իրեն թույլ է տալիս արձակված խորհրդարան գալ և կալանքը որպես խափանման միջնորդություն ներկայացնել, ես քաղաքական հիմքեր ունեմ ենթադրելու, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:
Իսկ ենթատեքստը հերթական հակաքարոզչություն է ՀՀԿ-ի դեմ, այս փուլում, որովհետև կարող էին 5 օր սպասել, երբ ընտրական գործընթացն ավարտված լիներ, նոր ներկայացվեր, մանավանդ որ մի ամիս առաջ էր ասել, և մարդը, եթե փախչելու լիներ, կփախչեր»,-ասաց նա:
«Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Էդուարդ Աղաջանյանը նկատեց, որ հուսով է, որ ՀՀԿ-ն գալիք ԱԺ-ում ներկայություն չի ունենա, և առիթ չի լինի նման հարցեր քննարկել: «Բայց ես՝ որպես պատգամավոր, միանշանակ կողմ կքվեարկեի միջնորդությանը, որովհետև սա հանրային լուրջ հնչեղություն ունեցող գործ է: Աննախադեպ կոռուպցիոն սկանդալի հետ գործ ունենք, և ուզում եմ՝ հանրությունը ոչ մի դեպքում չշեղվի բուն գործընթացից: ՀՀԿ-ի փորձերն՝ առ այն շեղեն թեման և մտցնեն նախընտրական պրոցեսների տրամաբանության մեջ, կարծում եմ, չի ստացվի»,-ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու միայն հիմա, Աղաջանյանը նշեց, որ դեռևս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման գործ կա, այդ փուլում հետաքննության փուլում էր, և կային փաստեր, որոնց առկայության պայմաններում միայն հնարավոր կլիներ հանդես գալ այդ միջնորդությամբ:
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը սաստեց. «Պարո՛ն Աղաջանյան, եկեք դատավարի շորեր հագեք և բաց դատ կազմակերպեք: Իմ կոչս և խնդրանքս՝ հանուն մեր ապագա սերնդի և հանուն ՀՀ-ի. չեմ ցանկանա այսպիսի խորհրդարան ունենալ՝ հարգելով Արփինեին և Էդուարդին. իշխանությունն ինչ ուզենա, անելու է, և իրեն ամենաձեռնտու տարբերակն է լինելու, որ ամեն անգամ ՀՀԿ-ին ասի, բա դուք կոռուպցիոներ եք, կաշառակեր նախարար ունեք, և հակակոռուպցիոն պայքարի մասին չի խոսվելու»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ինքը չէ նման խաղի կանոններ սահմանել, և լրացրեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ ԱԺ ամբիոնից քրեական գործից մանրամասներ հայտնել: «Դուք ունեք ունիվերսալ կաշառք տվող մի անձ, որ տարբեր մարդկանց կաշառք է տվել, Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տված անձը ցուցմունք է տվել նաև այլ անձի դեմ, երկու ամիս է՝ չեք կարողանում պրիմիտիվ... եթե կաշառք տվողը կա, ստացողը կա, ապացույցը ունեք, երկու ամսվա ընթացում այն մի գործը ինչո՞ւ դատախազություն չեք ուղարկում»,-հարցրեց Աղաջանյանին: Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ հարցը պետք է ուղղել իրավապահ մարմիններին:
ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը նշեց, որ պետք է արձանագրել, որ այդ կինը կաշառք տալու հարցով իր մեջ ուժ գտավ և դիմեց իրավապահներին:
«Այո, տիկի՛ն Հովհաննիսյան, ամեն խնդիր չէր, որ լուծվում էր, քաղաքական կամքի դրսևորում էր պետք, քաղաքական կամքը նախկին իշխանությունների մեջ բացարձակ չի եղել, տեղի են ունեցել մենաշնորհներ, թալան, կոռուպցիա և մեկ անձի քաղաքականություն, և որի արդյունքում, բնականաբար, երկիրն այս վիճակում էր հայտնվել: Եթե մեկը չի վախենում մեկի ծեծից, որ իրենց թալանել են, ուրեմն եկեք քաղաքական ենթատեքստեր չտեսնենք»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ այդ կինը իր մեջ ուժ գտել է 2015թ-ին, և քրեական գործը հարուցվել է 2015-ին, որից հետո Գլխավոր դատախազն այդ գործը կասեցրել է: Ես ուզում եմ հավատալ, որ մի քանի ամիս անց այս քրեական գործը չի կարճվի ապացույցների բացակայության պատճառով»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես «դըմ-դըփ, հու-հու» ոճի մեջ հաղորդագրություններ են: Էդուարդ Աղաջանյանը նշեց, թե քանի դեռ ՀՀԿ-ն առկա է քաղաքական դաշտում, սև ու սպիտակի դիսկուրսը մշտապես լինելու է ակտուալ: Գեղամ Մանուկյանն ասաց, որ ճիշտ է ասում, բայց «Իմ քայլը» ամենից շատն է դա ուզում:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ինքը՝ որպես արդարադատության նախկին նախարար, չէր կարող բոլոր քրեական գործերից տեղյակ լինել: «Ես հո Նիկոլ Փաշինյանը չեմ, որ բոլոր քրեական գործերի մասին անգիր իմանամ»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը Աղաջանյանի հարցերը, որոնք վերաբերում էին Վիգեն Սարգսյանի և Արման Սահակյանի ունեցվածքին, որակեց որպես չիմացություն և մեղադրանք: «Եթե դուք այդտեղ խնդիր տեսնում եք, ինչո՞ւ հանցագործության ամսին հաղորդում չեք տվել»,-հարցրեց նա:
Աղաջանյանն ասաց, որ իրավապահ մարմինների ուշադրության ներքո են, և կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված անձինք կանգնելու են դատարանի առաջ:
Ի դեպ, բանավեճի վերջում Արփինե Հովհաննիսյանին հետաքրքրում էր ծրագրում ներառված «Ունիվերսալ հետաքննության մարմնի» անելիքները, թե ինչպես է իրականացնելու անցումային արդարադատությունը, որին պատասխանել Աղաջանյանը դժվարացավ՝ նշելով՝ տվյալ ոլորտի պատասխանատուն չէ, և հարցը կարող է ուղղել մասնագետներին:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03