Ասում եմ, որ եթե կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հեղափոխությունը ծրագիր է Արցախի դեմ դավադրություն անելու, Արցախը հանձնելու համար, պետք է հասկանան, որ դա ազգային անվտանգության խնդիր է։ Այսօր քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ցուցակը գլխավոր Արմեն Ռուստմյանի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությանը, թե Փաշինյան անհասցե հայտարարություններ է անում՝ ասելով, որ որոշ ուժեր պատերազմի դավադիր հրաձիգ են ուզում դառնալ։
«Հասկանո՞ւմ եք՝ պետական դավաճանության մեղադրանք են ներկայացնում, այդ մարդիկ անհասցե հայտարարություն են անում և հիմա համապաստախան մարդիկ, չէ՞ որ դա ազգային անվտանգության խնդիր է, պետք է այդ մարդկանց հրավիրեն ու ասեն՝ տվեք ձեր տվյալները։ Եթե կա նման բան, ուրեմն՝ պետք է դավադիրները հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե պարզվի, որ սուտ հայտարարություններ են անում, ապա առնվազ,ն պետք է հանրությունն իմանա, որ այդ մարդիկ սադրիչ ստախոսներ են»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի մյուս դիտարկմանը, թե Արամ Հարությունյանի նկատմամբ նման գործընթաց սկսելը նախընտրական բեմականացում էր, քանի որ կարելի էր սպասել ընտրության ավարտին, Նիկոլ Փաշինյանն ասաց․«Գիտեք՝ նախաքննություն ունի իր տրամաբանությունը, և երբ ապացույց է ձեռք բերվում, այդ ապացույցը պետք է ունենան իր ընթացքը, քաղաքական խոչընդոտներ այդ ընթացի համար չպետք է լինեն։ Սակայն լուծարված ԱԺ-ն այդ քաղաքական խոչըդոտը ստեղծել է»։
Նշենք, որ Ազգային ժողովում հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չապահովեց, իսկ օրակարգում ներառված էր ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում:
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03