Դեկտեմբերի 3-ին կյանքի 89-րդ տարում մահացել է դերասան, Tony թատերական մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Բոսկոն, որը խաղացել է «Երկուսը. Ես եւ իմ ստվերը» (It Takes Two, 1995) եւ ««Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» (My Best Friend՚s Wedding, 1997) ֆիլմերում: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։ Բոսկոն մահացել է Նյու Ջերսիի իր տանը: Նրա դստեր խոսքով՝ արտիստի մահվան պատճառ են դարձել թուլամտության հարուցած բարդությունները:The Hollywood Reporter հանդեսի տվյալների համաձայն՝ 1960-ից մինչեւ 2006 թվականը Բոսկոն խաղացել է Բրոդվեյի շուրջ 50 բեմադրություններում: Իր կարիերայի ընթացքում նա վեց անգամ դարձել է Tony մրցանակի անվանակարգորդ: 1989 թվականին նա այդ պարգեւին է արժանացել «Տենորին պա՜րտք տվեք» ներկայացման մեջ խաղացած դերի համար, որը բեմադրվել էր ըստ Քեն Լյուդվիգի պիեսի: Բոսկոն հայտնվել է նաեւ կինոէկրաններին՝ դերեր կատարելով այնպիսի կինոժապավեններում, ինչպիսիք են «Երեք տղամարդ եւ նորածինը» (1987), «Առաջին կանանց ակումբը» (1996) եւ «Քեյթը եւ Լեոն» (2001), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03