Զանգվածային լրատվության միջոցներով ու սոցցանցերում տեղեկատվություն է տարածվելԱպարան քաղաքի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի մասին:
Հայտնում ենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել հիշյալ կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ երբ նույն օրը իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ էր բաժանում հիշյալ առևտրի կենտրոնի մոտ, իրենց է մոտեցել մի տղամարդ, խոչընդոտել, հորդորել է հեռանալ, փորձել է թռուցիկները ձեռքերից վերցնել, բայց ինքը թույլ չի տվել և պահանջել է ներկայանալ ու բջջային հեռախոսով նկարել է այդ ամենը: Տղամարդը բջջային հեռախոսը ձեռքից խլելէ, մտել առևտրի կենտրոն, նրանք նույնպես ներս են մտել և իրենց պահանջից հետո վերադարձրել է հեռախոսը, իսկ ներսում գտնվողները վիրավորել են իրենց: Մ.Չախոյանն ավելացրել է նաև, որ տեղի ունեցածին ականատես են եղել ոստիկանության երկու ծառայող, որոնք անգործություն են դրսևորել և չեն միջամտել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը Ապարանի բնակիչ,1986 թ. ծնված Հայկ Կիրակոսյանն է, որը հրավիրվել է բաժին և բացատրություն տվել, որ չի խոչընդոտելնախընտրական քարոզարշավին, այլ չի ցանկացել, որ իրեն նկարահանեն, դրա համար էլ վերցրել է Մ.Չախոյանի հեռախոսը, որ իր հատվածը ջնջի, սակայն չկարողանալով ջնջել` հեռախոսը վերադարձրել է Մ.Չախոյանին:
Մ.Չախոյանը հրաժարվել է հաղորդում տալուց:
Հ.Կիրակոսյանը բաց է թողնվել:
Ոստիկանության ծառայողների ենթադրյալ անգործության վերաբերյալ Մ. Չախոյանի հայտարարության կապակցությամբ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44