«Այսօրվա բանավեճին տրամադրված եմ խաղաղ և լուսավոր, իսկ եթե բախումներ լինեն, բնականաբար, կբախվենք»,- այս մասին այսօր Սեբաստիա-Մալաթիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ իրենք բախումների պատրաստ են, բայց չի կարծում, որ բախում լինի. «Ֆորմատը հետևյալն է՝ յուրաքանչյուրն իր ասելիքը կասի, հետո կլինի հարց-պատասխան, և մեծ հաշվով, բախվելու տեղ չկա»:
Դիտարկմանը, թե վերջին օրերին հիմնականում բանավեճերը տեղի են ունենում «Իմ քայլը» դաշինքի և Հանրապետական կուսակցության միջև, իսկ մյուս ուժերը, կարծես թե, այդքան էլ գոհ չեն դրանից, Էդմոն Մարուքյանն ասաց՝ խնդիրը նրանում է, որ բանավեճերի ժամանակ ֆորմատը չի պահպանվում, եղել են դեպքեր, որ այնպիսի տպավորություն են թողել, թե մյուս ուժերին ուղղակի կանչել են որպես մասնակիցներ: Նա հույս հայտնեց, որ հեռուստաբանավեճը վարողներն այսօր կպահպանեն ձևաչափը, ոչ ոք իրեն հատկացված րոպեից դուրս չի խոսի, և բանավեճը կլինի ոչ թե միայն երկու ուժերի, այլև՝ բոլորի միջև:
Անդրադառնալով քարոզարշավին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր կարծիքով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բարձր է լինելու: «Ես ակնկալում եմ մինչև 1 մլն 300 հազար մասնակցություն, որովհետև մարդիկ հակված են և ուզում են շատ ակտիվ մասնակցել, պաշտպանել երկրում տեղի ունեցած փոփոխությունները: Մարդիկ տեսնելով այս դեբատները, հարցազրույցները, իրապես վախեցած են և ասում են՝ կարո՞ղ է նախկին իշխանությունները հետ գան: Ես հասկանում եմ, որ մարդիկ գնալու են ընտրությունների»,- ընդգծեց նա:
Նա միաժամանակ նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ կլինեն, եթե փող չբաժանվի, վարչական ռեսուրս չկիրառվի, եթե փող բաժանողներին բռնեն, իսկ վարչական ռեսուրս կիրառողներին հեռացնեն պաշտոնից:
Հանդիպումների ժամանակ էլ Էդմոն Մարուքյանը համոզվել է՝ մարդիկ ուզում են իրենց տեսնել խորհրդարանում: «Մարդիկ ասում են, որ երկրին օդ ու ջրի պես մեր նման պրոֆեսիոնալ և գործից բան հասկացող, մաքուր անցյալով հակակշիռ ուժ է պետք: «Լուսավոր Հայաստան»-ը կարող է լինել այդ ընդդիմությունը, որի քննադատությունից հետո չեն ասի՝ բա ձեր ժամանակ ինչի՞ չէիք անում»,- ընդգծեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե կարող է իրենք ոչ թե ընդդիմություն լինեն, այլ իշխանություն, Էդմոն Մարուքյանը կատակով ասաց՝ ամսի 9-ին կերևա:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03