Մենք» դաշինքը հստակ ծրագիր ունի համայնքների համաչափ զարգացման համար։ Լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզում քարոզարշավ իրականացնող «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
Նա նշեց, որ համայնքային բյուջեներն աղքատիկ են և խնդրի լուծման համար իրենց տարբերակն ունեն. «Ծրագրային դրույթ ունենք, որ ցանկացած համայնքում գործող ցանկացած ձեռնարկատիրական ընկերություն իր վճարած շահութարակից պետական մակարդակով, օրենքի ուժով 10 տոկոս և ավելի մասնաբաժին է հանվելու համայնքային բյուջեի համար, ինչը հնարավորություն կտա առնվազն զբաղվել սոցիալական խնդիրներով, որոնք այս տարիներին չեն լուծվել»,- նշեց Խ. Քոքոբելյանը։
Պատգամավորության թեկնածուի խոսքով, միջհամայնքային ճանապարհները, որոնք այսօր խայտառակ վիճակում են, երեք տարում կվերակառուցեն, նաև միջպետական ճանապարհները։
«Դա կբերի համայնքների համաչափ զարգացման, նաև Երևանը կբեռնաթափի»,- ընդգծեց Խ. Քոքոբելյանը։ Նա նշեց, որ իրենք ցույց են տալիս, թե որտեղից ձեռք կբերեն անհրաժեշտ գումարը։
«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Աստղիկ Ավետիսյանն ասաց, որ իրենք գալիս են նոր գաղափարներով, նոր մոտեցումներով։
«Կարծում ենք, որ մարզային հատվածում շատ ավելի պետք է շեշտադրումը դրվի իրազեկ քաղաքացու վրա, քանի որ մեր օրենքները շատ խճճված են։ Մեր հիմնական դրույթներից մեկը լինելու է հասկանալի, ընթեռնելի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը»,- նշեց նա։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03