Ես հույս ունեմ, որ ես դրա համար իմ արժանի պատիժը կստանամ, ինչ հասնում է օրենքով, պատրաստ եմ կրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մետրոյում նկարահանում իրականացնելուն, ինչն արգելված է: «Ես բոլոր քարոզարշավներին նույն բանը արել եմ Երևանի մետրոպոլիտենում»,-ասաց նա:
Անդրադառնալով արագաչափերի հարցին՝ նա ասաց, որ դրա հետ կապված շատ մեծ փոփոխությունների փաթեթ են պատրաստում, որը նոր Ազգային ժողովը կընդունի և արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամը: Նա նշեց, որ այսօրվա համակարգը, որն ասում է` փողը տուր ինչ ուզում ես արա, կդադարի գործել:
Նա նշեց, որ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է, որը կազմում է 13 միլիարդ դրամ և ամենատարածված խախտումների համար մարդկանց ուղղակի չեն տուգանվում: Նա նշեց, որ օրենսդրական փոփոխություններով այդ համակարգը կծառայեցնեն ճիշտ նպատակի:
«Ես չեմ կարծում ՀՀԿ-ի դեմ պայքարելու առիթ կա, քանի որ ՀՀԿ-ն պայքարից դուրս է, ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները ցույց կտան ընտրություներին դա: Ինձ ամենահաճախ հնչող մեղադրանքն այն է, թե ինչու է ՀՀԿ հայտնի ներկայացուցիչները ազատության մեջ են: ՀՀԿ-ն ընդդիմադիր է հայ ժողորդին և Հայաստանի հանրապետությանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը բլուրներ է կառուցում շփման գծում և պատրաստվում է պատերազմին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում,եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, տեղեկացնում եմ դա:
Այսինքն՝ ինչ-որ մեկը չգիտի՞ ինչ է կատարվում մեր սահմանների կամ շփման գծի երկայնքով: Դա որևէ մեկի համար նորությո՞ւն է, որ Ադրբեջանն օրումեջ հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել: Մեր Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմաներին, ես պատասխանատու ասում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, դրանք շարունակում են նույնկերպ մնալ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ես մի 10 օր առաջ այցելել եմ, տեղում եմ տեսել իրավիճակը: Եվ կարող եմ ասել, որ Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»,-ասաց նա և նշեց, եթե հանկարծ պարզվի, որ իրենց ուղղված մեղադրանքը ճիշտ է, պետք է քրեական գործ հարուցվի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01