Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ տիկին Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան և Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։
Ինչպես հայտնում են կառավարությունից, Հայաստան այցելած սենատորները միջազգային դիտորդական առաքելության կազմում դիտարկելու են դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ընթացող ընտրական գործընթացը և պատասխանել նրանց հարցերին։ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է, որ ժողովրդավարության իմիտացիան և ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցություններն ու ընտրությունների արդյունքների կեղծումը Հայաստանում այլևս տեղ չունեն, և որ ՀՀ նոր իշխանություններն այսուհետ ևս գործադրելու են բոլոր ջանքերը Հայաստանում իրական ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ընտրական օրենսգրքի կառավարության առաջարկած փոփոխություններին, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաև հայ-իտալական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերին։
Կարծիք հայտնելով, որ երկրում իշխանությունը հուսալի ձեռքերում է՝ պատվիրակության անդամները հաջողություն են մաղթել Հայաստանի ժողովրդին և նոր քաղաքական ուժին երկրի զարգացման բարդ և պատասխանատու գործում։
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55