Քննչական կոմիտեն երբևէ վարույթում գտնվող որևէ գործի մասին ասե՞լ է, թե դա քաղաքական է. Տ. Աթանեսյանը՝ Ա. Աշոտյանի հրապարակման վերաբերյալ ՔԿ հաղորդագրության մասին
Քննչական կոմիտեն երբևէ վարույթում գտնվող որևէ գործի մասին ասե՞լ է, թե դա քաղաքական է: Անգամ Ստալինի ժամանակ НКВД-ում չէին ասում՝ գործը քաղաքական է, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածած հայտարարությանը:
«Արմեն Աշոտյանը ծանուցագիր չի ստացել ոչ նոյեմբերի 20-ի, ոչ 28-ի համար: Բանավոր պայմանավորվածություն եղել է նոյեմբերի 28-ի համար, և մենք այդ օրը գնացել ենք: Իսկ ինչն է շահարկվում՝ այն, որ նա հրավիրվել է նախընտրական կամպանիայի ընթացքո՞ւմ: Քննչական կոմիտեն երբևէ մի գործի մասին գրե՞լ է, թե՞ դա քաղաքական է: Անգամ Ստալինի ժամանակ НКВД-ում չէին ասում՝ գործը քաղաքական է, թե ոչ»,- նշեց փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ պետական մարմինը չպետք է ոչ մի վարույթում գտնվող գործի մասին ասել, որ դա քաղաքական է: Ըստ նրա՝ քաղաքական լինելու գնահատականը տրվում է այն անձի կողմից, ում գործը վերաբերվում է: «Արմեն Աշոտյանն իր հայտարարությունն արդեն արել է: Որպես փաստաբան, իրավաբան, մի կողմ թողնելով բոլոր կարծիքները՝ կարող եմ ասել, որ սա անհեթեթ, անիմաստ տեղը հարուցված քրեական գործ է: Ամեն դեպքում որևէ հակաիրավական արարք այս շրջանակներում պարոն Աշոտյանի մոտ ես չեմ տեսնում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը անցնում է սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ քրեական գործով:
Օրերս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Նկատի ունենալով, որ կատարված քննչական գործողությունները փորձ է արվել անհարկի քաղաքական շահարկման առարկա դարձնել՝ պարզաբանում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել նշված քրեական գործի շրջանակներում: Ավելին՝ նա հարցաքննվել է մի քանի անգամ՝ 2018 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին, բացի այդ կատարվել է նաև առերես հարցաքննություն:
Քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ Ա. Աշոտյանը հերթական անգամ հարցաքննության էր հրավիրվել նոյեմբերի 20-ին, սակայն ներկայացել է իր կողմից առավել նախընտրելի համարված օրը՝ նոյեմբերի 28-ին, ինչի շահարկումը տեղին չէ: Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, և ձեռք բերված ապացույցների համակցմամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հաղորդագրությունում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01