Երբ քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ և սպառնում նրան ԱԱԾ-ով, սպանում ես և՛ անվտանգության համակարգը, և՛ քո հակառակորդի քաղաքական թիմը: Այս մասին այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Երբ դու քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ, շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր տասնամյակներով սնվել են բոլոր հնարավոր արտասահմանյան հիմնադրամներից և կառույցներից և սպառնում ես նրանց ԱԱԾ-ով, դու սպանում ես անվտանգության համակարգը, որտեղ ծառայում են հայրենասեր սպաներ և սպանում ես քո հակառակորդի քաղաքական թիմը, որտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր այդքան ամուր չլինեն, ինչպես, օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը հանդիպմանը նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանները պետք է հեղափոխության ենթարկել:
«Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե անհնար է դա պատկերացնել, բայց ժողովրդավարությունը աչքիդ առջև վախճանվում է: Սովորաբար ուժը գալիս է իշխանության՝ ամրապնդվելով, ձևավորելով խորհրդարանական մեծամասնություն և հաջորդ քայլը դատավորները յուրայիններով լցնելու ճանապարհով:
Երբ ասում ես, իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած, բայց այդ բայցով դու սպանում ես անմեղության կանխավարկածը:
Այն պահին, երբ ասում ես, որ մամուլը գրում է հակապետական բաներ, ինքդ, լինելով թերթի խմբագիր, որ 27 տարի գրել է հակապետական բաներ, դու սպանում ես ազատ մամուլը»,- ասաց Վ. Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44