Այստեղ ներկա կոալիցիոն և կիսակոալիցիոն ուժերի հետ որևէ խոսելու բան չկա: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը:
«Նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու ու չարի սահմանները: 100 հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից: Նրանց կառավարման տարիներին անձամբ ես իրավունքներս իրացնելու համար բազմիցս հայտնվել եմ ոստիկանության բաժիններում և դատարաններում:
Քաղաքացուն սարքել են բարեգործության, ընտրակաշառքի սպասող իրավազուրկ օբյեկտի»,- նշեց նա:
Սուրեն Սահակյանը նշում է, որ իր երեխայի համար կառուցվող ապագան երկրի խորհրդարանում այդ ուժերին որևէ կերպ չի տեսնում:
«Պարոն Փաշինյան, երբ ես, դուք և մեր այլ ընկերներ խոսում էին հեղափոխության մասին, մի՞թե այսպիսի Հայաստան էիք պատկերացնում, որում պատգամավորի մանդատի հայտ է ներկայացնում ընտրակեղծարար, պետության շահերի հաշվին սեփական շահերը սպասարկող հանցագործների խմբակը: Դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին: Եվ դա հանգեցրեց նրան, որ սև-սպիտակի մարտավարությամբ ստեղծվել է մի վիճակ, երբ դեմ ես Նիկոլին, քվեարկիր «Հանրապետականի» օգտին: Եվ եթե այդ հանցագործ խմբակը հայտնվեց խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն դուք եք լինելու»,- հայտարարեց Սուրեն Սահակյանը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44