1in.am -
Արգենտինայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է անցկացվել ապրիլի 23-ին, որին մասնակցել են Սենատի նախագահ Ֆեդերիկո Փինեդոն և Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մաքրին:
Prensa Armenia-ի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառման ժամանակ ընթերցվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի նամակը, որում նա իր ափսոսանքն է հայտնել, որ չի կարող ներկա գտնվել արարողությանը:
Նամակում Արգենտինայի նախագահը նշել է, որ «միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:
Արգենտինայի Սենատի նախագահը ելույթում նշել է, որ կարևոր է հիշել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»,- նշել է Ֆեդերիկո Փինեդոն: Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած բռնություններին` նշելով, որ իրենք դեմ են ցանկացած տեսակի ուժի գործադրմանը:
Միջոցառմանը մասնակցող ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը Բուենոս Այրեսին կնվիրի Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որը կտեղադրվի Պալերմոյի Հայաստանի հրապարակում` ի նշան բարեկամության և երախտագիտության Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ով 2015 թվականի ապրիլի 12-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Օսմանյան կայսրության պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության ծրագրավորման և իրականացման հարցում»,- նշել է ՀՀ դեսպանը:

16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47