 
            Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի բանավեճի ընթացքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կարծում, որ ընտրվող խորհրդարանը կարճ կյանք կունենա: Նա նշեց, որ նման հայտարարությունները մտահոգություն են առաջացնում գործընկեր-ներդրողների մոտ:
«Մեր քաղաքագիտական կանխատեսումն այնպիսին է, որ այս իրավիճակում ձևավորվող խորհրդարանը՝ Մարտի 1-ի կոալիցիոն անդամներով, հին սահմանադրությամբ, ԸՕ-ով, չի կարող ունենալ երկարատև կյանք»,-արձագանքեց Վ. Ավետիսյանը՝ նշելով, որ իրենք սա համարում են անցումային պրոցես:
Հարցին արձագանքեց նաև «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ կարևոր է, որ քաղաքական կայունությունը բերի տնտեսական կայունության: Եթե լինի անհրաժեշտություն՝ օրենքները, ժողովրդի կամքը թույլ է տալիս գնալ արտահերթ ընտրությունների, բայց մեր տեսլականը պետք է լինի երկրում ժողովրդավարական օրինական կայունություն հաստատելը»,-ասաց նա:
Հարցին անդրադարձավ նաև «Մենք» ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանը՝ նշելով, որ թե՛ «նախախորհրդարանում», թե «Հիմնադիր խորհրդարանում» «ժամանակավոր բան կար»: «Ժամանակավոր ծրագրեր ունենալը ձեր շարժման բնավորության մեջ է»,-ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանն ասաց, որ պետք է այնպիսի քաղաքական համակարգ ու խորհրդարան ձևավորվի, որ այսպիսի խոսակցություններն այնտեղի լինեն: «Տվյալ պարագայում դուրս է գալիս, որ մեր ժողովուրդը էլ անելիք չունի, 1.5,-2 տարին մեկ պետք է  ընտրությունների մասնակցի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց թիմը դեմ կլինի նման օրակարգի:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ընտրությունները եղան հեղափոխության արդյունքում, որտեղ կային ցանկացողներ թե՛ իշխանության ներսից, թե՛ դրսից: «Եթե մենք մտածենք, որ հեղափոխություններ պիտի անենք ու երկիրը ցնցումների մեջ դնենք, իմ համար կարևոր հարց է՝ իրենք մտածում են նույն կերպ՝ թավշյա հեղափոխություն անեն, թե ավելի կոպիտ»,-ասաց նա:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կարևորեց հավասարակշռված խորհրդարան ունենալը:
«Շատ կարևոր է, որ խորհրդարանում հայտնվի ուժը, որը հակակշռելու է այդ իշխող ուժին: Եթե պարոն Փաշինյանը փոխի ցուցակն ու այդ 150 թեկնածուին փոխարինի այլ 150 թեկնածուով,  ցուցակի տոկոսը չի փոխվելու: Փաստորեն մենք ձևավորում ենք ոչ թե մեկ ուժի, այլ մեկ անձի խորհրդարան: Եթե չլինի հակակշիռ, ունենալու ենք լուրջ խնդիրներ»,-ասաց նա:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը Հարոյանը հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանը տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, և թեև այս անգամ ընտրակաշառք չի լինելու, սակայն այս ընտրությունները չեն արտացոլելու ժողովրդի կամքը, քանի որ քաղաքական դաշտը դուրս չի բերվել կապիտալի իշխանությունից և շատ մեծ դեր է խաղում ֆինանսը:
 
                                        12:22
 
                                        12:05
 
                                        11:44
 
                                        11:06
 
                                        10:46
 
                                        10:32
 
                                        10:12
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        18:56
 
                                        18:22
 
                                        17:51
 
                                        17:36
 
                                        17:21
 
                                        17:04
 
                                        16:41
 
 
                                        12:24 23.10.25
 
 
                                        17:51 23.10.25
 
 
                                        18:56 23.10.25
 
 
                                        18:22 23.10.25
 
 
                                        11:48 23.10.25
 
 
                                        14:09 23.10.25
 
 
                                        16:22 23.10.25
 
 
                                        10:03 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:52
 
                                        09:42
 
                                        09:35
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:45
 
                                        09:22
 
                                        09:14
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:31
 
                                        09:26
 
                                        09:14
 
                                        09:01