Անցումային արդարադատության մեխանիզմների ստեղծումը կարևոր է՝ այսօրվա դատական համակարգի վիճակը հաշվի առնելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք բազմիցս խոսել ենք անցումային արդարադատության մեխանիզմների մասին, նաև միջազգային կազմակերպությունների հետ այդ թեմայով շփումներ ենք ունեցել: Դա շատ կարևոր թեմա է, և կարծում եմ՝ այո, նաև հաշվի առնելով մեր դատական համակարգի այսօրվա վիճակը, մենք պետք է լրջորեն քննարկենք անցումային արդարադատության գործիքներով աշխատելու հնարավորությունը, նաև մեր իրապես անկախ դատական համակարգ ստեղծելու հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը հետաքրքիր է, թե որ ժամանակաշրջանն է ընդգրկելու անցումային արդարադատությունը: «Անցումային արդարադատությունն իսկապես շատ նուրբ հարց է, և պետք է այդտեղ շատ զգույշ լինել: Եթե մտածում ենք դա իրականացնել, ապա այն երբեք չպետք է փոխարինի արդարադատությանը: Երբեք չպետք է փոխարինի դատարաններին, բայց մեզ համար ավելի կարևոր է այն, թե ինչ շրջան է ընդգրկելու անցումային արդարադատությունը: Եթե այն սկսելու է անկախությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների քննարկմամբ, այո մենք շատ հարցեր ունենք հենց այդ ժամանակ: Դրանով զբաղվելու է անցումային արդարադատությունը, թե՝ ոչ:
Եթե դա տեղի է ունենալու, դա ուրիշ հարց»,- ասաց ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը: Արձագանքելով Արմեն Ռուստամյանի խոսքին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այո:
«Անցումային արդարադատության կիզակետն ու բաղադրիչներից մեկը պետք է լինի հանրության հաշտեցումը: Լյուստրացիան քաղաքական իմաստով կարևորագույն իրադարձություն կարող է լինել մեր կյանքում», - նկատեց ՕԵԿ ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
11:48 23.10.25
14:09 23.10.25
16:22 23.10.25
10:03 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01