Կարևոր է օրենք ու թափանցիկ մեխանիզմներ ունենալը, այլապես մեծ վտանգներ են լինելու. Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա՝ առաջինը վտանգը վերադարձվելիք գումարներն են, ունեցվածքը և այլն, որոնք անպայման հետ են բերվելու տարբեր միջազգային ատյաններով, և դա անխուսափելի է: Բացի այդ, ըստ Վիգեն Սարգսյանի, պետք է հասկանալ շատ պարզ բան.
«Թեև ընտրություններից առաջ շատ զվարճալի է հայտնի մարդկանց փռել ասֆալտին՝ ձեր լեզվամտածողությունը օգտագործելով կամ ծեփել պատին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ երբ որ դա եք անում այդ մակարդակում, թաղային ոստիկանն անպայման գնալու է, ասի՝ այս գարաժն էլ ինձ տուր էլի, ինչ կլինի, համ էլ լավ կնայեմ քեզ, ու անպայման մեկը տալու է գարաժ, բնակարան, մեքենա, ու դրա մասին ձեր օգնականները չեն ասելու, և դուք չեք իմանալու, և դրա համար խնդրում եմ հետևողական ու ուշադիր լինել»,-ասաց նա՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ գլուխ կտրելով կամ ձեռք կտրելով դեռևս ոչ ոք հաջողության չի հասել: «Երկրներ կան, որտեղ գնդակահարում են, բայց մեկ է՝ կոռուպցիան մնում է»,-ասաց նա:
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ոչ գլուխ են կտրել, ոչ ձեռք են կտրել, ոչ էլ գնդակահարել են և ոչ էլ պատրաստվում են դա անել: «Ինչ վերաբերում է ասֆալտին փռելուն և պատերին ծեփելուն, ինչպես հայտնի է, այսօր ասֆալտին փռում են բացառապես օրենքով սահմանված կարգով, և դա հայտնի իրողություն է»,-ասաց նա:
«Կուլտուրական»,- հեգնեց Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա օրենսդրությամբ այն հարցերը, որոնք վերաբերվում են հարկային վճարումներին, օրենքը նախատեսում է, որ պետության ունեցած հարկային պարտքը փակվեց, գործը կարճվում է անմիջապես, և նաև վերադարձվում է գույքը օրենքով:
Ըստ նրա՝ այսօր Մանվել Գրիգորյանի 40 միավոր գույք ՀՔԾ-ի միջնորդության հիման վրա ՏԻՄ-երը դիմելու են դատարան և մրցույթի չեղարկման հարցը բարձրացնեն, քանի որ մրցույթ չի եղել:
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
13:19 20.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
13:03 20.06.25
13:03 20.06.25
13:46 20.06.25
14:11 20.06.25
10:27 20.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03