Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 6-ի իր նիստում հավանություն չտվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է, որ կառավարությունը ձեւավորվի ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորած ուժի կամ դաշինքի պատգամավորների ցանկից:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ առաջարկվում է նախընտրական փուլում ԿԸՀ-ին պարտավորեցնել իր կայքում հրապարակել ընտրություններին մասնակցող ուժերի ապագա կառավարության ցանկը, եթե տվյալ քաղաքական ուժը նման ցանկ կներկայացնի: Նաեւ առաջարկում է, որ վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից:
Արտակ Զեյլանյանը նշեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում փոփոխել այդ դրույթները. «Մասնակից կուսակցությունների ծրագիրը որեւէ ձեւով կանոնակարգված չէ եւ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է ներկայացնել իր կառավարության կազմը: Հետեւաբար անիմաստ է ԿԸՀ-ի առջեւ դնել նման պարտականություն:
Ինչ վերաբերում է մյուս առաջարկությանը, ապա կարծում ենք առաջարկությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ, քանի որ Սահմանադրության 148-րդ հոդվածը եւ 150-րդ հոդվածը լայն հնարավորություն են տալիս վարչապետին կառավարություն նշանակելու համար:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ այսպես թե այնպես նոր խորհրդարանն անդրադառնալու է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հետեւաբար, հիմա կարիք չկա փոփոխությունների գնալ:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44