ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Կառավարության կազմի ու գործունեության մասին ՀՀ օրենք»-ում լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության
դեկտեմբերի 9-ի հերթական նիստի ընթացքում:
«Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է նախընտրական փուլում ԿԸՀ-ին պարտավորեցնել իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ դաշինքը նման ցանկ կներկայացնի, մյուս առաջարկությունը հետևյալն է, որ վարչապետը կառավարության անդամներ նշանակի պատգամավորների ցանկից: Առաջարկում ենք չընդունել փոփոխությունների առաջարկը, քանի որ մասնակցող կուսակցությունների ծրագիրը որևէ ձևով կանոնակարգված չի, և իրենք կարող են այն հրապարակել ցանկության դեպքում, ուստի անիմաստ է ԿԸՀ-ի վրա դնել պարտականություն նաև կայքում հրապարակելու համար: Իսկ երկրորդ մասի վերաբերյալ՝ կարծում ենք այստեղ Սահմանադրության հետ հակասություններ կան. Սահմանադրության 148-րդ ու 150-րդ հոդվածը լայն հնարավորություն է տալիս վարչապետին կառավարության անդամներ նշանակելու համար»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44