Թե՛ Արմեն Ավետիսյանին, թե՛ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի նվիրաբերության վերաբերյալ սպասում ենք վերջնական հանձնարարականի. լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Նախ պետք է համապատասխան դիրքորոշում իրավապահ մարմինների կողմից, որից հետո կառավարությունը հանձնարական է տալիս և սկսվում է գործընթացը: Կոնկրետ «Գոլդեն Փելիսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, որից հետո կառավարության որոշման համապատասխան նախագիծ կներկայացվի, ինչպես կարգն է կշրջանառվի և դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն և կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, որից հետո արդեն նոտարական մնացած ընթացակարգերից հետո կհամարվի պետական գույք»,-ընթացակարգը բացատրեց Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ նվիրատվությունից առաջ վարույթ իրակացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է. «Որովհետև չի բացառվում, որ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ընդունել: Մյուս կողմից էլ կառավարությունն ինքն է քաղաքական որոշում կայացնում՝ հաշվի նստելով կամ հաշվի չնեստելով այդ որոշման հետ»,-ասաց նա:
Նարեկ Բաբայանի խոսքով, եթե ապօրինաբար է ձեռք բերվել այդ գույքը, ավելի հավանական է, որ բռնագանձվի: «Այդ պարագայում տրամաբանական չէ նման նվեր ընդունելը, բայց մյուս կողմից էլ ժամկետների առումով շատ ավելի արդյունավետ կլինի նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական պրոցեսի ավարտին՝ մեկ տարի անց, կամ ինչքան կտևի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարմանը, ասաց որ չեն կարծում, որ լավագույնն իրենք կիրականացնեն և հավանական է, որ գույքի բալանսին գրացվելուց հետո կարճ ժամանակում աճուրդ հայտարարվի, միջազգային հայտնի բրենդներին վաճառվի կամ հանձնվի կառավարման:
Ըստ նրա՝ առայժ գույքերի գնահատում իրակացված չէ:
Իսկ հարցին, թե բացի այդ երկու նվիրատվությունից, էլի՞ են եղել առաջարկներ, Նարեկ Բաբայանը նշեց, որ այլ անուն չի կարող ասել: «Մեզ մոտ առայժ չկան դիմումները, չի բացառվում, որ դիմումներ կան, բայց ոչ Պետգույքի կոմիտեում»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01