Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չարաշահումները վերաբերում են պահակախմբին, տենդերով շահել են, որ 24 հոգի պետք է աշխատի, բայց փաստացի աշխատում է 15 հոգի. լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ մարզահամերգային համալիրի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել՝ չարաշահումների կասկածանքով:
«Ամսական 1 մլն դրամի մասին է խոսքը, որ վճարվում է այն գործի համար, որը չի կատարվում»,-ասաց նա:
Նարեկ Բաբայանի խոսքով՝ որոշակի ռիսկեր տեսել են նաև սահադաշտի հետ կապված: «Մուտքերը, որ ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում, վստահաբար ավելի շատ մարդիկ են օգտվել սահադաշտից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պայմանագրի խզմանը տնօրենի հետ, Նարեկ Բաբայանը նշեց, որ Վազգեն Ասատրյանը ծանուցված է եղել մայիս ամսին, որ պայմանագիրն ավարտվում է, նորը չի կնքվելու: «Մեկամսյա ժամկետ կար, ըստ էության որոշումը պատրաստ էր, հրամանը իմ սեղանին, որ հուլիսի 1-ով ավարտվեր, բայց Ֆրանկոֆոնիայի միջոցառումներից ելնելով՝ հինգ ամսով երկարացրել են»,-ասաց նա:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց, որ նախատեսվում է մրցույթ անցկացնել հունվար ամսվա վերջին: «Անելու են լայն իրազեկմամբ, որ բոլոր ցանկացողները ծրագրերով հանդես գան, որ լինի բաց, թափանցիկ և մրցակցային»,-ասաց նա:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44