Տարբեր մարզերում քարոզարշավի շրջանակում մարդկանց հետ հանդիպումների ժամանակ դատարանների նկատմամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Ըստ նրա` եթե դատարանները գործեն սպառնալիքների ազդեցության տակ, ապա որևէ դատական ակտ, ինչքանով էլ օբյեկտիվ դատական ակտ լինի, չի համարվելու օրինական, վիճարկվելու է ու առաջացնելու է կասկածներ:
«Եթե այս ճնշումները, որ գոյություն ունեն դատական համակարգի նկատմամբ, դնենք իրար կողք ու վերլուծենք, կհասկանանք, որ այսօր իրավիճակը նույնն է, նույնիսկ ավելի վատն է, քան նախորդ իշխանությունների ժամանակ էր: Այս իշխանությունները նախորդներից հենց պետք է տարբերվեին դրանով, որ բացառեին դատարանների նկատմամբ ճնշումները», -ընդգծեց նա` հավելելով, որ դատավորները չպետք է կաշկանդված լինեն նրանից, որ կարող են կայացրած որոշումների պատճառով հայտնվել քննադատությունների թիրախում:
«Օրինակ, եթե իրենք որոշեն, որ պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք չպետք է այնպես զգան, որ հայտնվելու են թիրախի կարգավիճակում ու համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող», - մանրամասնեց Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ իրենց պաշտպանական կողմը որոշել է, որ առայժմ չեն ցանկանում անդրադառնալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, քանի ձայնագրության առարկան արդեն իսկ խոսուն է, բայց այն պարտադիր դառնալու է դատական գործի մաս, այն կարող նաև ՄԻԵԴ-ում քննարկման առիթ լինել:
Նա ընդգծեց, որ այն դատավորը, որը սկսում է իշխանության պատվերը կատարել, շատ շուտ կոռումպացվում է, որովհետև հասկանում է, որ իշխանության հետ պրոբլեմ չունի և այս կերպ կոռուպցիա են բուծում ու ստիպում են պատվեր կատարել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ հույս ունեն, որ վաղը Վերաքննիչ դատարանը չի ենթարկվի ճնշումների Քոչարյանի գործով, ամեն դեպքում պատրաստ են պայքարի, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում :
Անդրադառնալով հարցին՝ արդյոք երկրորդ նախագահը՝ որպես ընտրող, մասնակցելո՞ւ է ընտրություններին, անձնագիրն իր մոտ է, Հայկ Ալումյանն ասաց.
«Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել»,-եզրափակեց նա:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15