Յուրաքանչյուր նման ցուցահանդեսային միջոցառման բաղկացուցիչ մաս հանդիսացող գործարար ծրագիրը կարևոր նշանակություն ունի մասնակիցների, այցելուների և ոլորտի փորձագետների միջև կապերի հաստատման առումով: Գործարար ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպումները լայն հնարավորություններ են ստեղծում նորարարական տեխնոլոգիաների և առաջավոր փորձի փոխանակման համար:
«ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: Միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ: Միջոցառմանը, որի կազմակերպիչն է Ծրագրային կոմիտեն, նախատեսված է ինչպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Կանցկացվեն նաև ցուցահանդեսի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:
Համաժողովի մասնակիցների քննարկմանը կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտի` կառավարման ավտոմատ համակարգերի, հաղորդակցման կապի միջոցների և համակարգերի, ռոբոտատեխնիկական սարքավորումների, լազերային տեխնոլոգիաների, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումների և համակարգերի, կիբեռանվտանգության հետ կապված, ինչպես նաև թեմատիկ այլ հարցեր:
Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության փոխգործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման և գործարար կապերի հաստատման ու զարգացման համար:
Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվելու է 2016թ. հոկտեմբերի 13-ից 15-ը «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում: Լրացուցիչ տեղեկություններ` «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի պաշտոնական կայքում` http://armhitec.com:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33