Աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Լեհաստանի` դարավոր բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա խարսխված համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ՝ այդ գործընթացում կարեւորելով նաեւ Լեհաստանի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաեւ կարեւոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ Արեւելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ առիթ է գնահատելու այս ձեւաչափով արձանագրված ձեռքբերումները եւ նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:
Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով վստահելի եւ ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացման առաջնահերթությունը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանի կառավարության գերակայություններից է զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության եւ նորարարության ոլորտները:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44