Սամցխե-Ջավախքում արտադրվող մեղրը պարունակում է ավելի քան 70% հակաբիոտիկներ: Մասնագետները կոչ են անում մեղվաբույծներին պայքարել դրա դեմ, քանի որ դա վնասակար է առողջության համար: Բացի այդ, 2019 թ. հունվարից Վրաստանում կգործեն կարգափոխումներ, որոնց համաձայն որոշ դեղաբանական նյութերի օգտագործումն արգելվում է: Jnews-ը գրում է, որ Վրաստանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունը «Mercy Corps» կազմակերպության հետ համատեղ իրականացրել են մեղրի ուսումնասիրություն ամբողջ Վրաստանում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Քվեմո-Քարթլիում, Աջարիայում և Սամցխե-Ջավախքում արտադրված մեղրի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ: Մեղրում հակաբիոտիկների մեծաքանակ պարունակությունը արգելված է շատ երկրներում, օրինակ, անհնար է նման ապրանքն արտահանել Եվրամիություն: 2016 թվականին Եվրամիությունը Վրաստանին ընդգրկվել է 3 երկրների թվին, որտեղից մեղրի արտահանումը ողջունվում է: Դրա համար մեղրը պետք է համապատասխանի բոլոր չափանիշներին եւ պետք է լինի անվտանգ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վրացական մեղրի մեջ գոյություն ունեն թունաքիմիկատներ, ծանր մետաղներ, հակաբիոտիկներ եւ այլ նյութեր, որոնք կարող են վնասել մարդու առողջությանը: Նման մեղրի անընդհատ օգտագործումը կախվածություն է առաջացնում հակաբիոտիկների նկատմամբ և հիվանդության դեպքում, հակաբիոտիկները, որոնք պիտի օգնեն, այլևս չեն կարողանա ազդել: Հետազոտողները խորհուրդ են տալիս, որ ֆերմերները բուժական և պրոֆիլակտիկ դեղերը ձեռք բերեն մասնագիտացված անասնաբուժական դեղատներում և ոչ թե առձեռն, չգնել դեղամիջոցներ՝ առանց անվանումների և պիտակների: Անպայման զգույշ լինել դեղամիջոցների բաղադրության առնչությամբ, որպեսզի դրանցում չլինեն վտանգավոր նյութեր, որոնք արգելված են։ Դրանք են՝ մետրոնիդազոլը, դիմետրիդոզոլը, նիտրոնիդազոլը, տետրացիկլինը, քլորմապենիկոլը, նիտրոպուրանեբը, սուլֆատիզոլը: Խնդիրներից մեկն այն է, որ հակաբիոտիկները մեղուներին տրվում են կանխարգելման կամ բուժման համար: Երկրորդն այն է, որ հակաբիոտիկի մնացորդները մնում են ակնամոմի մեջ և անցնում մեղրի մեջ: Վարակումը հնարավոր է նաև մեկ փեթակից մյուսը: Հակաբիոտիկը հնարավոր է հայտնաբերվի և այն մեղվաբույծների մեղրի մեջ, որոնք չեն օգտագործում դեղեր: Հակաբիոտիկը փոխանցվում է մեղուների միջոցով: Եթե մեղվապահը մեղուներին հակաբիոտիկներ է տվել, ապա ակնամոմը (մեղվասոսինձ) պետք է փոխարինվի, քանի որ հենց ակնամոմում են գտնվում առողջության համար վտանգավոր բոլոր նյութերը: 2018 թ. նոյեմբերի 6-ին Վրաստանի կառավարությունը 2 որոշում է ընդունել. առաջինն արգելում է մեղրի մեջ դեղաբանական ակտիվ նյութերի (վերոնշյալ օրինակների մասին է խոսքը) պարունակությունը, իսկ երկրորդն արգելում է այդ նյութերի գրանցումը: Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից:
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44